Այս էջը հաստատված է

խնդրելով, որ գեթ սովորական արտոնությունր որչափ կարելի է շուտով ստանամ ամեն առիթի օգտվել կարենալու համար։

Անկասկած օրինական համարատվությունս կուղարկեմ հառաջիկա տարվա ճանապարհորդութենես անմիջապես հետո, միայն ցանկալի էր ինձ գիտնալ այն անհրաժեշտ պահանջները, որոնք, կարևոր են համարատվության պատրաստության օրենքներուն նկատմամբ, բոլոր սրտովս կցանկամ, որ այս աշխատությունս և ծառայությունս արդյունավոր լինի։

Մի ուրիշ կարևոր խնդիր ևս ունիմ Ձեզ մոտ, թերևս օրինավոր գտնեք և հնարավոր միջոցներն ի գործ դնելու բարիհաճիք։

Անշուշտ Ձեզ ծանոթ կլինի արդեն Արդիկի հոյակապ եկեղեցին որ արժանի է ոչ միայն գիտական ուսումնասիրության, այլև կարոտ մասնավոր խնամքի և անաղարտ պահպանության։ Գյուղացիք այս տարի արդեն արտոնություն ստացեր են այս եկեղեցին վերանորոգելու համար, ըստ երևույթին շատ ապիկար ճարտարապետի մը ծրագրով։ Բացի այս գյուղացիք նաև տրամադիր ալ չեն նույն ճարտարապետին հսկողության ենթարկել վերանորոգությունը այլ պիտի ընեն ինչ որ իրենց խելքը կըկտրե։ Ուստի պիտի խնդրեի որ այս վերանորոգությունը գիտնական հսկողության ենթարկեիք, եթե օրինական սահմանի մեջ է, և կամ եթե Հնագիտական մասնաժողովը ունի իրավունք այդ ձեռնարկին։ Նամանավանդ մաքրել շուրջը կարգ մը անկարգ ու կեղտոտ շինություններն, որոնք ոչ միայն շուտափույթ քանդման առիթ կուտան, այլև հաճախ գիտական ուսումնասիրության գործն ալ կդժվարացնեն։ Եթե այսպիսի մի ձեռնարկ լինի, վստահ եղեք, որ գյուղի խիստ բանիմաց դասակարգը Ձեզ աջակից պիտի լինի, մասամբ ես անոնց դրդումով և խորհուրդով է, որ կգրեմ։ Ձեզ հայտնի է, որ մեր ժողովուրդը սովոր է պաշտոնական հրամանի հնազանդիլ. երբ այդպիսի մի պաշտոնական հրաման կլինի, ոչ միայն շուրջր կմաքրեն, ինչպես ու հարկն է, այլև շինության հսկողությունն ալ կհանձնեն արժանավոր ճարտարապետի։ Իմ կարծիքով այս հրամանը ոչ թե միայն Արդիկի համար պետք է մասնավորել, այլ բոլոր այն հիշատակարաններուն համար, որոնք կարևոր են ուսումնասիրության։ Այս վերջին ճանապարհորդությանս մեջ չափազանց շատ բան տեսա տգիտորեն գյուղացու ձեռքով քանդած և ողբալի դրության հասած խոնարհաբար խնդրելով Ձեր բարձր ներողամտությունը մնամ հարգանոք։ Ձեր խ<ոնարհ> ծ<առա>

Թ. Թորամանյան