Այս էջը հաստատված է

138. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1917, 14 մայիսի
Ալեք<սանդրա>պոլ

Մեծարգո բարեկամ պ. Գ. Լևոնյան.

Ստացա Ձեր նամակը, թեև դեռ հնարավորություններից զուրկ, այնուամենայնիվ այս անգամ խոստանում եմ Ձեզ՝ 30—40 օրվա ընթացքում գրել մի հոդված «Գեղարվեստ»-ի1 համար։ Նյութս կլինի «Պալատներ ու կամ ապարանքներու ձևերն ու ոճը հին հայոց մեջ»2։ Ի նկատի ունեցեք մի հատակագիծ և երկու լուսանկարի տպագրություն հոդվածի հետ միասին։

Չգիտեմ ինչ դիպվածով, «Գեղարվեստ»-ի Բ համարը բնավ ձեռքս չէ հասեր, իսկ Գ համարից երկու հատ ունեցեր եմ․ արդյոք չէ՞ կարելի որ նույն Գ համարը ուղարկեմ Ձեզ և փոխարեն շնորհեք ինձ Բ համարից մի օրինակ։

Ընդունեցեք հարգանքներս՝

Ձեր Թ.Թորամանյան

139. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1917, 13 սեպտեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պ. Գ․ Լևոնյան,

Ձեր նամակը ստացա 4—5 օր առաջ, բայց սպասում էի, որ դեղորայքն ալ ստանամ ու ըստ այնմ գրեմ։ Երեկ ձեռքս անցավ դեղորայքը, շնորհակալ եմ, որ նեղություն կրեցիք բայց սերնիսթի կիսլի նաթրը միանգամայն փճացած է։

...Հոդվածը1 դեռ չեմ կարողացած ամբողջացնել. անակնկալ դեպքեր եկան զիս արգելեցին գրելե, թեև առանց այն ալ նյութերուս մոտս չի գտնվիլը2 ոչ միայն արգելք է դառնում շուտափույթ մի բան գրելու, այլև չեմ կարողանում սրտիս ուզածին պես գրել, այնուամենայնիվ, դարձյալ գոհ կմնաք այս վիճակին մեջ միայն