Այս էջը հաստատված է

Գնացի Ձեր տուն. տիկինը դուռը ցույց տվավ, ես բացի Ձեր տված բանալիներով, սակայն Ձեր մատենադարանին մեջ իմ փնտրած պատմագիրներեն չի պատահեց. միայն վերցրի հետևյալ գրքերը։

1. Ազգապատում՝1 2 հատոր։ 2. Առաքել Դավրիժեցի։ 3. Սեպագիր արձանագրություները2։ 4. Ալիշանի Հին Հավատք հայոց3: 5. պատմություն վրաց4։ 6. Դասավորություն Ռուբինյան դրամոց5:

Նաև Ձեր կարկինի գործիքների տուփը՝ մինչև ես մեկ հատ կունենամ։

Ներփակ ուղարկում եմ պ. Հայկազունիի նամակին պատասխանը։

Հառաջիկային հարմար առթիվ կգրեմ ուրիշ նամակ։

Հարգանքներով՝
Թ. Թորամանյան

Հ.Գ. Ո՞ւմ հանձնեմ բանալիները։

Նույն

146. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1919, 24 հուլիս Ալեքսանդրապոլ

Ազնիվ բարեկամ պ. Գարեգին Լևոնյան,

Նամակս ուշանալեն բնավ չի հետևցնեք, թե մոռացել ենք Ձեզ և կամ անհոգ ենք. այստեղ պետք է լինիք և տեսնեք, թե ի՞նչ անկերպարան վիճակի մեջ են քաղաքային և վարչական գործերը, փոստի պաշտոնեից խոստովանությունով իսկ անվստահելի է նամակ ղրկելը Տփխիս, մինչև այսօր էլ հարմար մարդ չէի գտել գրելու համար։

Պատկերներ պատրաստ են 150-ի չափ. ինչպես երևում է մնացածներ ամենն ալ պիտի շահագործվի Զվարթնոցի աշխատությանս1 մեջ: Խնդրում եմ ներողամիտ լինիք գործին այս ձևը ստանալուն։ Պատկերներ բերող հարմար մարդ գտնելուս երբ ձեռքերնիդ կհասնի, հաշվեցեք և գրեցեք ինձ, թե դեռ քանի օրինակ ևս հարկավոր կլինի առածս դրամը վճարելու համար, որպեսզի մի կերպ ճարեմ և ուղարկեմ, եթե երբեք 150 հատը բավական չեք համարի։