Այս էջը հաստատված է

156. <ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻՆ>

1924, 11 ապրիլի
Էջմիածին

Հնությանց պահպանության կոմիտեի1 նախագահին

Հ. Պ. կոմիտեից ստանձնածս պարտականության համաձայն, ներկա ապրիլի 8-ին, ընկերակցությամբ կոմիտեի անդամ ընկ. Սենեքերիմ Տեր-Հակոբյանի, հետս առնելով նաև Զվարթնոցի նախկին կառավարիչ հ<այր> Խաչիկին առաջին անգամ մտանք թագարանը2, որուն տպավորությունը մեզ վրա վերին աստիճան աննպաստ եղավ։ Գրեթե ուշագրավ ոչինչ չէ մնացած այնտեղ, ամեն ինչ անկարգ կերպով թափված, փշրված և փոշիներու մեջ կորած են: Գոնե մինչև այսօր մնացած կարևոր բեկորներ՝ վերջնական կորստից փրկելու համար, անհրաժեշտ է այժմյան թանգարան անվանված խարխուլ սենյակից տեղափոխել մի ուրիշ ապահով և պատսպարված տեղ: Որովհետև գարնանային անձրևային շրջանում, կարծում եմ, որ մի քանի շաբաթների հարց է վերահաս փլուզման վտանգը: Առաստաղը խխմած ու գոգավորված, արդեն թափվում են ծեփերն ու հողերը, պատուհանների ապակիները ջարդոտված, հյուսիսային պատի ցածի հարկի մեկ մասը փլած, որու հետևանքով վերևի պատերը ճեղքոտված ու բացված են: Նախասրահի տախտակամածի բոլոր գերանների ծայրերը միանգամայն փտած ու մոխրացած են: Եթե այժմեն ուշադրություն չի դարձվի և հարմարավոր տեղ չի պատրաստվի, կարող է պատահել, որ մի նոր փլատակի տակ ծածկվին մնացած բեկորները:

Թանգարանի չափ աննախանձելի դրության մեջ են ընդհանուր ավերակի գեղարվեստա-պատմական մեծարժեք բեկորները. դեռ