Այս էջը հաստատված է

հանել և գոհ մնալ՝ գեղարվեստի հարցասիրությունը իմ հայրենակիցների մեջ վառ պահելու գիտակցությամբ։ Հուսով, որ դրական պատասխան կստանամ, խնդրում եմ ընդունել հարգանացս հավաստիքը։

Բոդե
Ճարտարապետ և խորհրդատու շինարար


164. ՄԻՍԱԿ ՂՈԻԿԱՍՅԱՆԻՆ

1924, 14 սեպտեմբերի
Շիրվանճուք

Սիրելի և ազնիվ բարեկամ Միսաք

Խորապես շնորհակալ եմ Ձեր կրած նեղության համար. դիտակը ստացա Ձեր որդի Հմայակից: Զիս չափազանց պարտավորցրիք։

Գտածս ընդունելության մասին այս կողմերում Ձեզ հետաքրքրում է, միթե՞ ամեն ոք Ձեզ նման ազնիվ սիրտ, քաղցր բնավորություն և լիակատար հասկացողությունով օժտված են, որ նույն վերաբերմունքը գտնեմ ամեն տեղ, ինչպես Ձեզ մոտ։ Սակայն ոչինչ, պետք է հարմարվենք, ամեն մարդկանց մեջ հավասարություն սպասելու իրավունք չունինք, յուրաքանչյուր ոք ըստ յուր կրթության և դաստիարակության պիտի վարվի ուրիշի հետ: Մահմուտճուք և Շիրվանճուք բավական սրտանց ինձ օժանդակելու հակում ցույց տվին, սակայն Ղափըլին խիստ տխուր տպավորություն թողեց վրաս. պիտի աշխատիմ այսուհետև այդ գյուղը չի մտնել1:

Սիրալիր բարևներս Ձեր տան մեծից մինչև փոքրին։

Մնամ Ձեզ անձնվեր բարեկամ՝
Թ․ Թորամանյան


165. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1924, 24 հոկտեմբերի
Էջմիածին

Սիրելի և պատվական բարեկամ

ընկ․Աշխարհբեկ,

Ստացա այսօր Ձեր նամակը, բայց դա զիս բոլորովին չի հանգստացրեց․ միայն Բադալին չէ, որ հավատում եմ, ուրիշ իրազեկ