Այս էջը հաստատված է

In Uebrigen bitte ich P. Nerses zu grüssen; ich hoffe dass es nur sein Ungeschick war Ihre Forderungen in ein Gewand zu kleiden, das mir Keinen guten Eindruck6 machte. Ich habe von den Armenien Dank für meine Arbeit und von Ihnen die Anerkennung erwartet, dass ich Ihr Lebenswerk gerettet habe.

In vorzüglicher Hochachtung

Josef Strzygowski


1925, 4 հուլիսի
Վիեննա

Շատ հարգելի պ. Թորամանյան,

Շատ ուրախացա Ձեր նամակի առթիվ, և այն մասին, որ Դուք ապրում եք լավ պայմաններում։ Ձեր ինձ արած պահանջների վերաբերմամբ հետևյալը պիտի նկատեմ.

  1. Ինչ վերաբերում է Ձեր, ինչպես Դուք անվանում եք «աշխատակից» վարձատրության, պետք է ասեմ, որ Դուք երբեք չեք աշխատակցել ինձ, այլ միայն իմ տրամադրությանս ներքո եք դրել Ձեր նյութերը1։ Այդ առթիվ կարծեմ շատ որոշակի կերպով ես արտահայտել եմ իմ շնորհակալությունս իմ աշխատության2 մեջ։
    Հոնորարից՝ 1919 թ. մայիսի 3-ին և 7-ին, դրել եմ Ձեր անունով Վիեննայի նոր խնայողական գանձարկղը՝ 4300 ավստրիական կրոն3: Խնայողական գանձարկղի գրքույկը4 գտնվում է ինձ մոտ:
  2. Ձեր նկարները գտնվում են Ձեր տրամադրության ներքո, կարող եք ստանալ:
  3. Արդեն երկու անգամ, վերջին անգամ պարոն Վեզենդոնկի միջոցով Թիֆլիս ես ուղարկել եմ Ձեզ իմ աշխատությանս մեկական օրինակը, ուրեմն նվիրաբերել եմ այդ նպատակով արդեն երկու օրինակ։ Ես չեմ վստահանում5 ուղարկելու մի երրորդ օրինակ։

Ես կխնդրեի, որ Դուք լիազորեիք Ձեր կառավարության մի ներկայացուցիչի, որին ես կհանձնեմ Ձեր ուզածը։

Բացի այդ, կխնդրեի Ձեզ բարևել հայր Ներսեսին. հույս ունեմ, որ այն վատ տպավորությունը, որը ես ստացա, պիտի վերագրեմ նրա միայն անշնորհքությանը— Ձեր պահանջը մի ոչ այնքան լավ շրջանակի մեջ ներկայացնելու6 պատճառով: Հայերից ես սպասել եմ շնորհակալություն իմ աշխատանքիս համար, Ձեզնից նույնը՝ Ձեր կյանքի գործը փրկելու համար։

Խորին հարգանոք՝
Յ. Ստրժիգովսկի