Այս էջը հաստատված է

է պատվվել և վարձատրվել այդ տեսակ գիտական մեծ հաստատութենե մը, բայց ձախորդ դրությունս այնտեղ է, որ ես մաքուր չունիմ ամբողջ ալպոմը5։ Այս մասին ալ խնդրեմ ինձ իմացնել հաճիք, նաև եթե այդ մրցանակաբաշխությունը ունի որոշ ժամանակներ, և եթե տակավին ժամանակ կա քանի մը ամիս, գուցե կարողանամ բավական բան պատրաստել մաքուր (իհարկե, եթե զրկված չըլլամ ապրուստի միջոցներե)։

Այսօր հայր սուրբը6 եկավ ինծի այցելության, հաղորդեցի Ձեր գրածը հրացանի7 մասին, խիստ շատ ուրախացավ, և խնդրեց, որ իմ նամակի միջոցավ իր ջերմագին օրհնությունները ուղարկեմ Ձեզ և Ձեր համայն գերդաստանին։ Հայր սուրբը կփափագ<ի> իմանալ հողերու աճուրդի8 մասին, նորեն կարծեմ սկսեր են ոտնձգութեններ անել այդ մասին, ուստի կուզե ապահովապես գիտնալ, թե պաշտոնապես բոլորովին ետ ձգվա՞ծ է թե ոչ, եթե ոչ՝ գոնե պիտի աշխատի ինքն վեր առնել օտար ոտնձգություններե ազատ պահելու համար։

Օհանին ալ հաղորդեցի Ձեր ազնիվ ու բարի որոշումը9 յուր տառապագին վիճակին համար, ուրախութենեն արտասվեց և օրհնեց Ձեր ազն<վուհի> տիկինն10 ու Ձեր համայն ընտանիքը։ Ինքը որոշ հասցե չունի, ուստի կարելի է իմ անունովս Խալաթյաններու ուղարկեք և ես ստանալով անկեց՝ շուտով կհասցնեմ իրեն, ինձմե զատ ոչ մեկ միջոց ապահով և արագ չէ կարելի լինել իրեն ձեռքը հասցնելու համար։

Արդյոք կարելի՞ է, որ լուր մը տաք ինծի Ձեզ, տպագրության համար հանձնած ու խնդրած Երգարանիս11 մասին. բարեկամս թախանձագին կխնդրե ինձմե։

Վերջապես, այսօր հաջողեցա հարմար միջոցավ Ձեր պատկերները12 փոշթին ուղարկել, զորս ստանալնուդ խնդրեմ հաղորդել ինձ ի միամտություն։ Պատկերներուն թիվը ութը հատ են, որոնց պարունակությունը հետևյալներն են։ 1. Բոլորակ շրջանակաձև ջուրի ամանը, մոմակալով կերակուրի պնակը, ջուրի բաժակը, ձուկի գլուխը և առյուծի գլուխով խեցիի կտորը. 2․ քանդակված փայտի կտորը․ 3. քարե աթոռը և Յուրիին գտած կառնիզին կտորը13 4. պռոնզյա մոմակալին ոտքը. եկեղեցիի կղպաքը փոքրացրած, որուն քով գաղափար տալու համար շինեցի մեկ բանալի՝ այդ տեսակ կղպաքներու հատուկ. թռչնագլուխ գնդասեղը և պռոնզյա բուն. այս թերթին մեջ ավելցուցի ուրիշ երկու կտոր առարկա՝ հուսալով, որ Ձեզ կհետաքրքրե իբրև այս կողմերը գտնված հետաքրքրական