Այս էջը հաստատված է

լինի, որպեսզի փութացնեն, եթե ոչ, տարիներ կանցնին մենք չենք կարողանար այդ մարդուն դուրս հանել, մի քիչ էր վարչական միջոցներ են հարկավոր։

Վերջապես ես թողնում եմ ամեն ինչ Կոմիտեի և մասնավորապես նախագահին հայեցողության։ Շուտով եթե կարելի է, կարգադրեցեք այս հարցը, եթե ոչ, ուրիշ տեղեր ևս ոչինչ արժեք չեն ունենալու Կոմիտեի կամ նրա անդամոց կարգադրությունները։

Թ. Թորամանյան

Հ. Գ. Նամակիս հետ ուղարկում եմ ներկայացուցիչ Մանասերյանի գրությունը. ինչպես երևում է Մանասերյանը այժմ մնում է Երևանում, կարող եք գտնել և մանրամասնություններ իմանալ և ըստ այնմ կարգադրել։

Նույն

178. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻՆ

1926, 18 մարտի
Էջմիածին

Մեծահարգ ակադ. Ալ<եկսանդր> Իվ<անիչ> Թամանյան,

Ներփակ ուղարկում եմ Ձեզ Հռիփսիմեի հողերի պաշտոնապես ինձ տված ցուցակը և չափերը. նաև հողերի հատակագիծը, որը պատրաստել են մոտավորապես՝ խոստանալով, որ առաջիկային կտան պետական քարտեզից ընդօրինակված։

Ձեր այստեղ եղած օրը ինձ խոստացել էիք՝ նույն օրը տեսնվել ընկ. Մռավյանի հետ՝ հուսալով, որ հաջողած կլինի գործը1։ Ղրկում եմ նաև մի փոխանորդագիր Ձեր անունով, որպեսզի նամակաբերիս՝ Ասատուրին հանձնեք ինչ որ ստացված է։

Այս մասին Ձեզ տված նեղությանս համար Ձեր ներողամտությունն եմ խնդրում:

Կինս երկու օր. է, որ թեև անկողնից վեր է կացել, սակայն ոտքի վրա դարձյալ հիվանդ է2, եթե երկուշաբթի ժողով լինի և իմ գալս հարկ լինի, միասին պիտի բերեմ՝ բժշկական քննության ենթարկելու համար։

Մնամ խորին հարգանոք՝

Թ. Թորամանյան