Այս էջը հաստատված է

մեր ընկեր գիտնական քարտուղար Աշխարհբեկը՝ գալով տեղեկագիր պատրաստել է։ Հատակագծի մեջ վարդագույն ներկված մասերն են, որ կվերաբերին այս տարվան Խաչիկ վարդապետի պեղումներին։ Բաց վարդագույն 23 նշանակված շերտը փորված էր մինչ այս տարվա հուլիս 28, որն որ եկավ տեսավ Կոմիտեի գիտնական քարտուղար Աշխարհբեկը, իսկ մնացած բոլոր շերտերը փորված են հուլիս 28-ից հետո, երբ ես ինքս գտնվում էի հիվանդանոցում։ Պետք է նկատի ունենալ, որ 22 թվագրված մութ վարդագույն շերտերը փորված են ավելի քան մի արշին խորության, իսկ բաց վարդագույն ներկված շերտերը փորված են կես արշին խորության և վերածված են մարգերի։ Տաճարը շրջապատող մարգերի վերածված և վերածվելիք շերտերը անպայման վնասակար հետևանք կունենան տաճարի հիմերի համար, որովհետև շարունակ պիտի ջրվին։

Այս վերջին պեղումներից դուրս եկած են կղմինդր, կարասների կտորներ, ապակու կտորներ և ներկված ծեփի կտորներ։ Այս վերջինների մեջ աչքի ընկնողը երեք կտորներից բաղկացած մի նկար է թագագլուխ, ձեռքը բռնած արքայական գավազան 30—32 սանտիմ մեծության, ըստ բավականին լավ պահպանված, սակայն ետին ժամանակների գործ։

Հավաքված իրեղենները տեղավորված են դարակների և պահարանների մեջ՝ եկեղեցիի արևմտա-հարավային սենյակի մեջ և վրաները ծածկված խավաքարտերով։

Թալին գնալու մասին4 այստեղ խոսեցի ընկեր Գևորգ Ասատուրի հետ, խնդրում եմ, որ զեկուցե ուր որ հարկն է։ Եթե հարմար համարվի ինձ տեղեկություն տրվի անմիջապես կմեկնեմ։

Թ. Թորամանյան

188. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1926, 15 նոյեմբերի
Էջմիածին

Հարգելի և ազնիվ ընկ. Աշխարհբեկ,

Գիտեմ, որ մեր ժողովի օրերուն մասին Կոմիտեում1 մի որոշում եղավ, սակայն մեզ պատահած անփոխարինելի կորուստի2 հետևանքով, խոր վշտակրության պատճառով, այնպիսի ուշակորույս վիճակի մեջ եմ, որ բնավ միտս չէ, թե ինչպես որոշվեցավ: Խնդրում եմ այդ մասին երկու տողով ինձ իմացնեք: