Այս էջը հաստատված է

les véritable origines des anses utilisées par ce Monsieur et d’insister sur votre nom et sur votre autorite3.

En vous remerciant d’avance, je vous prie d’accepter. Monsieur cher Maitre, l’expression de ma plus haute considération.

Jurgis Baltrusattis


1927, դեկտեմբերի Փարիզ
5․ Վիլյա Վիրժին XVI

Սիրելի պարոն վարպետ,

Վերադառնալով Փարիզ պարտավոր եմ զգում մի անգամ ևս շնորհակալություն հայտնել ձեզ այն բարեհաճության համար, որով պատվեցիք ինձ Հայաստան գտնվելու իմ ժամանակամիջոցին1, առաջնորդելով ինձ ձեր ճարտարապետության հուշարձանների մոտ: Նույնպես շնորհակալություն Ձեր տված այն մի քանի լուսանկարների համար, որոնց մասին հաճույք ունեցա հաղորդելու Սորբոնում, ուր այդ նկարները մեծ հետաքրքրությամբ ընդունվեցին։

Հուսով եմ, որ ստացել եք Սորբոնի պրոֆեսոր պր. Ֆոսիյյոնի նամակը2, ուղարկված սրանից մի քանի շաբաթ առաջ, որով Ձեզ հաղորդել է, թե իմ խոստումները զուր չեն եղել բնավ: Այս նամակիս զուգընթաց ուղարկում եմ Ձեզ մի քիչ լուսանկարչական թուղթ: Դա առաջին փորձն է և մի սկզբնավորություն։

Ձեզ շատ երախտապարտ պիտի լինեմ, եթե բարեհաճեք ինձ տալ մի քանի տեղեկություններ մի հարցի մասին, որը մեզ հետաքրքրում է մասնավորապես: Դա հայկական սլաքաձև կամարի հարցն է, որ հաճախ հանդիպում ենք նախագավիթներում: Փափագում եմ գիտենալ՝

  1. Ամենահեռավոր թվականները և նրանց օգտագործման վայրերը։
  2. Ծանոթ ցանկը։
  3. Հատակագիծը:
  4. (Քարերի) տեղադրումը:
  5. Երկու ճյուղերի խաչաձևման կամարակապ բանալիի հարցը:
  6. Դրանց ծածկելու կերպը, եթե այս վերջինն ունի գմբեթիկների (վուտ) հատկանիշ, եթե ոչ (քարերի) տեղադրման սիստեմը:

Այդ մի վերին աստիճանի կարևոր հարց է, և մենք երախտապարտ պիտի լինենք, եթե բարի լինեք այդ մասին մեզ տեղեկացնել։