Այս էջը հաստատված է

Բացի դրանից, շատ կպարտավորեցնեք ինձ, եթե թույլ տաք հրատարակել այն մի քանի հատակագծերը, որոնք արդեն հրատարակվել են Ստրժիգովսկու կողմից։ Դրանով ես ավելի լավ կկարողանայի լուսաբանել այդ պարոնի կողմից օգտագործված կանթերի ծագման աղբյուրները և պնդել Ձեր անվան և հեղինակության մասին3։

Խնդրում եմ ընդունել, սիրելի պարոն վարպետ՝ իմ կանխահայտ շնորհակալությանց հետ, նաև իմ հարգանացս հավաստիքը:

Յուրգիս Բայտրուշայտիս


193. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1927, 16 դեկտեմբեր
Էջմիածին

Հարգելի և ազնիվ բարեկամ ընկ. Աշխարհբեկ,

Շատ էի ուզում այսօր ես ինքս գալ Երևան, սակայն այդ չի հաջողվեց ինձ: Նախ իմ աչքի բժշկուհին արգելեց, որովհետև թե՛ համատարած ձյունը տանջում է աչքերս և թե՛ ցու<ր>տից զգուշանալ է պատվիրում։ Թեև այս անգամվան համար առ ոչինչ պիտի համարեի այս պարագաները, այնուամենայնիվ երեք օրե ի վեր, ի լրումն իմ դժբախտություններիս, կրկին տկար եմ զգում, որով անհնար պիտի լիներ իմ դուրս գալս, ուստի կինս ինք հանձն առավ գալ և միասին բերել իմ տեղեկագիրներիս1 մի մասը, որ անցյալներս խոստացել էի։ Դժբախտաբար աչքիս հիվանդության պատճառով չի կարողացա մինչև այսօր ամբողջացնել բոլորը, սակայն եղածը ղրկում եմ տիկնոջս հետ: Եթե մեկ օր ևս ուշացնել հնար լիներ՝ մեր արշավանքի մասը ամբողջացուցած կլինեի։ Պակաս մնաց միայն Գոշը2։ Հառաջիկա շաբթու պիտի գրեմ ոչ միայն Գոշը, այլև անկախ մեր արշավանքից նաև Ախիսը3 և Ամբերդը4, որոնք կմիացնեք այս մասի հետ: Նաև կաշխատիմ շատ շուտով, որչափ որ հիվանդ աչքս հնարավորություն տա, ղրկել նաև առանձին` իմ դեպի Շիրակ ճանապարհորդությունս և ուրիշ մի քանի հատվածներ անկախ այդ ճանապարհորդությունից: Արդ չափազանց խնդրում եմ ներողամիտ լինել ինձ՝ այս ակամա դանդաղությանս համար: Եթե ոչ մեկուն հայտնի չի լինի, գոնե Ձեզ քաջ հայտնի է, թե որչա՞փ սիրում եմ աշխատել. գիշեր և ցերեկ հաճույք էր ինձ համար սիրած նյութերովս պարապել անդադար: Ինչևիցե, առայժմ տիկնոջիցս