194. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
Էջմիածին
Հարգելի և ազնիվ բարեկամ ընկ. Աշխարհբեկ,
Վստահ եմ, որ ինձ ներողամիտ կլինիք, որ չեմ կարողանում Երևան գալ թե՛ ցրտերի պատճառով և թե՛ աչքիս պատահած տխուր փորձանքի1 պատճառով, սակայն ինչ որ էլ լինի, տեղեկագիրներիս2 մնացած մասը, որը թերևս մի քանի օրից վերջանա, անձամբ կբերեմ, որովհետև այդ մասին որոշ կարևոր խոսելիքներ ունիմ։ Այս վերջին մասին հետ պիտի ուղարկեմ նաև 26 պատկեր։ Կմնա ինձ մոտ Բյուրականի հատակագիծը3 և Աղցի4 մանրամասնությունները: Ինչպես գրել եմ Ձեզ նրանց մասին մի մոնոգրաֆիա ունիմ գրելու, երբ տեղեկագիրներս վերջացնեմ։
Ձեզ մի շատ կարևոր հանձնարարություն ունեմ: Վստահ եմ, որ նեղություն հանձն կառնեք։ Իմ կողմանե խնդրեցեք Ալ<եկսանդր> Իվանիչին, որ Վրույրին թույլ տա լուսանկարելու Հովիվի եկեղեցիին ներքինը Ստրչիգովսկիի գրքին5 մեջեն. այդ պատկերը գտնվում է 2-րդ հատորի 565 կամ 566 էջերի վրա՝ համար 593 կամ 596: Չափազանց կարևոր է նրա օրինակը. Baltrusaïtis-ի ղրկվելիք պատկերներին6 մեջ ամենակարևոր տեղն է բռնում. իմ նեգաթիվս կորած է, իսկ տպված օրինակը մնացեր է Վիեննայում, որ այժմ յուրացրել է Ստրչիգովսկին7։ Խնդրում եմ անհոգության չիտաք և շուտով պատրաստվի այդ նեգաթիվը, որ տպեմ ու ուղարկեմ. առանց այն էլ արդեն ուշացավ։ Նամակս Ձեզ կբերե Վրույրը: Եթե Աճառյանի Արմատական բառարանի8 պրակներն ստացել եք՝ հանձնեցեք Վրույրին,