Այս էջը հաստատված է

նա դարձյալ իր անելիքը արել է, որովհետև իմ ցուցակիս համաձայն նա ետ էր դարձրել 370 motive պակաս5, իհարկե անխղճաբար յուրացնելով ամենեն ընտիր և կարևոր կտորներ: Այժմ կմնա ինձ խնդրել Ձեզ, որ իմ կողմից գտնեք Գազանճյանին և խնդրեք, որ այդ իմ գործիս նկատմամբ իր տեսածը, լսածը և իր տպավորությունները ամփոփ կերպով գրի առնե, որչափ կարելի է շուտով և ինձ ուղարկե կամ ուղղակի և կամ Ձեր միջոցավ։ Ես հավատում եմ, որ Գազանճյանը իբր բարձրագույն կրթություն ստացած մարդ, գուցե ինձ չափ ցավ զգացած պիտի լիներ հանդեպ ինձ եղած այդ սոսկալի զրկանքին, ուստի վստահ եմ, որ այս տեսակետով ալ նա բնավ չի պիտի վարանի ճշմարտությունը գրել մանրամասնորեն, որին համար այժմեն իսկ իմ խորին շնորհակալությունս եմ հայտնում։

Հ. Ակինյանը միշտ ասում էր, որ Գազանճյանը պիտի գա Վաղարշապատ, սակայն իզուր սպասեցի մինչև այսօր. կամ այն է, որ գործերը չեն ներում և կամ տակավին չէ վերադարձած Մոսկվայից։ Արդ, այս վերջին դեպքում ինձ բարի եղեք ղրկել յուր հասցեն և եթե հարմար կգտնեք՝ Դուք ևս գրեցեք իրեն այս մասին, համենայնդեպս շուտափույթ հասցեն ինձ ուղարկելով։ Եթե նույնիսկ վերադարձած է և Լենինականում պաշտոնավարում է, Լենինականի հասցեն ղրկեցեք ինձ. պաղատագին խնդրում եմ այս բանը, որովհետև մի տեսակ կենաց մահու խնդիր է դարձել ինձ համար։

Մնամ ի սրտե հարգանոք՝

Ձեր Թ. Թորամանյան

197. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1928, 3 ապրիլի
<Վաղարշապատ>

Հարգելի և ազնիվ ընկ. Աշխարհբեկ,

Վերադարձիս երկրորդ օրը գտա Մամաջանյանին, որի ընկերակցությամբ եկել էր ինձ մոտ Հռիփսիմեի շենքերը գնահատելու համար ղրկված պաշտոնյան։ Այդ մասին Մամաջանյանը ինձ տեղեկություն տվեց հետևյալ կերպով։

Ֆինժողկոմատի հաշվապահական բաժնից Համո անունով մեկն էր ղրկված՝ պաշտոնապես քննելու և արձանագրելու համար