Այս էջը հաստատված է

Monsieur Baltrusaïtis et moi, nous vous envoyons, Monsieur et honoré Confrère, nos fidèles amitiès, et je vous prie d’agrèer, avec mes vifs remerciements les assurances de ma haute et déférente considérations.

Henri Focillon
Professeur á I’Université de Paris


1928, 27 նոյեմբերի
Փարիզ

Փարիզի համալսարանի գրականության ֆակուլտետ
Սիրելի պարոն և սիրելի պաշտոնակից,

Այս տարի ևս իմ բարեկամ՝ պարոն Բալտրուշայտիսը արժանացել է Ձեր սրտագին ընդունելությանը։ Դուք նրան հյուրընկալել եք Ձեր ընտանեկան հարկի տակ ամենաբարյացակամ մտադրություններով։ Նա մեզ պատմեց թե որքան վառ հիշողություններ ունի Էջմիածնից՝ Ձեզ հետ անցկացրած օրերից, բայց ես պարտք եմ համարում միանալ նրան հայտնելու Ձեզ ջերմ շնորհակալություն։ Դուք հաղորդակից դարձրիք մեզ Ձեր ազգային մեծ արվեստին, որի նկատմամբ Դուք այնքան իրավացի, հիացական զգացմունքներ ունեք։ Բայց հատկապես Դուք հանդիսացել եք հայկական հնագիտական ուսումնասիրությունների առաջին ճանապարհ բաց անողը և մենք հետևում ենք Ձեզ երախտագիտությամբ և հարգանքով1:

Շնորհակալություն սիրելի և Հարգելի պաշտոնակից ինչ որ արել եք և անում եք մեզ համար, ինչպես նաև թանկագին համակրական արտահայտությունների համար։

Պր. Բալտրուշայտիսը և ես Ձեզ ենք հղում, պարոն և հարգելի պաշտոնակից, մեր անկեղծ բարեկամական զգացմունքները և խնդրում Ձեզ ընդունել՝ իմ ջերմ շնորհակալության հետ, իմ բարձր հարգանացս հավաստիքը։

Հանրի Ֆոսիյյոն
Պրոֆեսոր Փարիզի համալսարանում