Այս էջը հաստատված է
Երևանում գնացի Անային և Ազնիվին գտա կիրակի օրը, Կարապետն1 էլ տանն էր։ Նստա մոտերնին մի կես ժամի չափ։ Զարմանում եմ, որ դու գնացեր և չես գտեր տունը։ Միայն ինձ ասացին, որ այդ Ազիզբեկով փողոցում երկու հատ 11 համար կա, երևի դուք մյուսն եք գնացել։ Այս անգամ գնալիս լավ նայեցեք դռներին վրա և կտեսնեք խիստ պարզ գրված 11 համարը։ Շատ ու շատ բարևում են ձեզ և հույս ունին, որ այս անգամ կգտնեք տունը։
Ինչպես եք դուք և երեխաները։ Ցանկալի է, որ լինիք առողջ։ Ինձ միշտ տեղեկություն տվեք ձեր մասին Ալ<եկսանդր> Իվանիչի միջոցով կամ ուղղակի՝ Արզնի սանատորիա № 12։
Թ. Թորամանյան