հոդվածին թարգմանությունը կատարեմ և հրատարակեմ (այդ պարագային, եթե կուզեք հայտնեցեք թե Ձեր ո՞ր հոդվածին թարգմանությունը մասնավորապես կհանձնարարեք)4:
Ուրախ կըլլամ եթե Ձեր հառաջիկա նամակով ինձի ավետեք թե Ձեր առողջության վիճակը շատ ավելի լավ է և թե «ճարտարապետության պատմությունը» աշխատություննիտ լավ կհառաջանա: Երբ բոլորովին բուժվիք այն ատեն— բայց այն ատեն միայն— պիտի խնդրեմ, որ «Անահիտին»5 համար ալ հոդված մը գրեք, բայց ատիկա ետքի կմնա. հիմա ատոր բնավ մի մտածեք։
214. ՍԵՆԵՔԵՐԻՄ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Երևան
Ազնիվ բարեկամ ընկ. Սենեքերիմ,
Ձեր գիրքը ոչ միայն ներկա պահանջիս գոհացում տվեց, այլև նոր բառեր ևս երևացին՝ բառարանիս մեջ մտցնելու, որոնց մասին հետո կծանոթացնեմ Ձեզ։
Ձեզ հայտնի է, որ իմ ճարտարապետական բառարանս1 պատկերազարդ եմ պատրաստում։ Հետևաբար թանապի բառին առջև բնական է, որ պիտի դնեմ պատմագիրների տված բացատրությունը՝ «մեծ սրահ» նշանակությամբ։ Արդ, եթե հնար է ինձ մի շնորհ ևս անեք կաթողիկոսի տան դահլիճներին թանապիներին կամ ամբողջ տան հատակագիծը ղրկեք ինձ՝ բառին հետ կցելու համար:
Նորերս վերադարձող էքսպեդիցիայից տեղեկություն կառնեմ Տաթևի վանքի թանապիների մասին: