Այս էջը հաստատված է

1. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 17)

Բնագիրը պահվում է Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Խոսքը Ն. Մառի պատվերով՝ Անիի պեղումների լուսաբանման համար Թորամանյանի կատարած չափագրությունների և վերակազմության նախագծերի մասին է, որը պրոֆեսորը օգտագործում էր Անիի վերաբերյալ կարդացած զեկուցումներում ն տպագրվող աշխատություններում։
  2. Արևելյան Հայաստան գալուց և պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրությանը նվիրվելուց հետո, մինչև սովետական կարգերի հաստատումը, Թորամանյանը դադարում է պարապել գործնական ճարտարապետությամբ, որի հետևանքով զրկվում է ապրուստի միջոցներից։ Իր նյութական կարիքները բավարարելու համար, նա ստիպված է լինում ընդունել դրամական օժանդակություն, ինչպես առանձին անհատներից, նույնպես և պետական հաստատություններից ու ընկերություններից։

Թորամանյանին օժանդակող, կամ օժանդակություն կազմակերպող սակավաթիվ անհատների թվում, սկզբնական շրջանում, առանձնահատուկ տեղ է գրավում պրոֆեսոր Ն. Մառը, որը բացի ձեռնարկած միջոցառումներից, նաև օգնում էր նրան՝ վարձատրելով իր հանձնարարած աշխատանքների համար, որոնցից մեկի մասին պահպանվել է Մառի ձեռքով գրված հետևյալ փաստաթուղթը.

«В императорскую археологическую комиссию

<1905>

Честь имею сообщить

  1. Раскопки в Ани начаты с 4-го июня.

... Здесь одновременно со мною работает архитектор Торос Тораманян над сохранившимися на поверхности памятниками. Делает снимки, планы, рисует подробности и пр. Из любезности делает кое-что и для