14. Տե՛ս 9-րդ նամակի № 6 ծանոթությունը։
15. Միջնադարյան Հայաստանի առևտրական, արհեստավորական խոշոր քաղաք։ IV—V դարերում եղել է Հայաստանի մայրաքաղաք, իսկ մարզպանական և օտար տիրապետությունների շրջանում՝ վարչական միավորի կենտրոն։ 893 թվականի ահեղ երկրաշարժից, ինչպես նաև արաբների արշավանքի հետևանքով հիմնովին ավերվել է։ XIII դարից հետո նրա տեղում առաջացել են այժմյան Դվինը և շրջապատի գյուղերը։
Սիստեմատիկ պեղումները կատարվում են 1946 թվականից։
12. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
(էջ 32)
Բնագիրը` Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։
- Տե՛ս 1-ին նամակի № 1 ծանոթությունը և նախորդ նամակը։
- Անիի Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու հարավ-արևմտյան կողմում հայտնաբերված շքամուտք, որը երեք կողմից զարդարված է եղել գունավոր քարերից հինգական շարք վեցթևյա աստղաձևերով։ Այդ աստղաձևերից մեկի յուրաքանչյուր թևի վրա ուռուցիկ տառերով փորագրված է մեկական գլխատառ, որը ընթերցվում է «ՍԱՐԳԻՍ», ըստ Մառի կառուցող ճարտարապետի կամ շինությանը ժամանակակից Անիի Սարգիս I կամ Սարգիս II արքեպիսկոպոսներից մեկի անունը: (Տե՛ս Марр, Ани, Москва—Ленинград, 1934, стр. 66).
Խոսքը այս մուտքի Թորամանյանի կատարած վերակազմության նախագծի մասին է (տե՛ս հուշարձանների բառարան)։
13. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 33)
Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում, տպագրվում է առաջին անգամ:
- Նկատի ունի Շապին-Գարահիսարում բնակվող իր խորթ եղբայրներին, որոնց տարիներ շարունակ դրամական օժանդակություն է ցույց տվել։
- Տե՛ս 11-րդ նամակի № 8 ծանոթությունը։
- Տե՛ս 2-րդ նամակի № 5 ծանոթությունը։
- Տե՛ս 9-րդ նամակի № 5 ծանոթությունը։
- Տե՛ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։
- Տե՛ս 2-րդ նամակի № 3 ծանոթությունը։
- Տե՛ս 1-ին նամակի № 2 ծանոթությունը և № № 7 ու 9 նամակները:
- Տե՛ս 4-րդ նամակի № 1 ծանոթությունը։
- Տե՛ս նախորդ նամակի № 2 ծանոթությունը։
- Տե՛ս 1-ին նամակի № 1 ծանոթությունը։
- Տե՛ս 8-րդ նամակի № 5 ծանոթությունը։