Այս էջը հաստատված է

Թ. Թորամանյանի «Զվարթնոց եկեղեցին» խորագրով հոդվածը և նշված պատկերը:
4. Տե՛ս 12-րդ նամակի № 2 ծանոթությունը։
5. Անիի Գագկաշեն եկեղեցին կառուցումից 10 տարի հետո ճեղքվածքներ է տվել: Փլուզման վտանգից փրկելու համար մայր սյուների հետևում կանգնեցրել են հենապատեր։ Խոսքը վերջիններիս մասին է։
6. Ենթադրվում է, որ եղել է Հովհանը։


28. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 65)

Բնագիրը` Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 1-ին նամակի № 1 ծանոթությունը և նախորդ նամակը։


29. ԼԵՈԻՆ

(էջ 65)

Բնագիրը՝ Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Հավանաբար Խաչիկ վարդապետը ցանկացել է լույս ընծայել Զվարթնոց տաճարի բեկորների և վերակազմության նախագծի լուսանկարների ալբոմ, որի տպագրության համար պահանջվող ծախսերին է վերաբերում Թորամանյանի ակնարկը։
  2. Անիի ավերակները այցելելու ճանապարհի դժվարությունները վերացնելու նպատակով, Կովկասյան հայոց ազգագրական ընկերությունը և Բաքվի հայոց կուլտուրական միությունը առաջարկել են Ախուրյան գետի վրա գտնվող հնագույն կամուրջներից մեկը վերանորոգել: Այդ նպատակով վերոհիշյալ ընկերությունները դիմել են ճարտարապետ Թորամանյանի խորհրդին: Վերջինս, նկատի առնելով մի քանի առավելություններ, առաջարկել է վերանորոգել Հոռոմոսի մոտի կամուրջը: Թեև Մառը հավանություն է տվել Թորամանյանի առաջարկին, սակայն այդ ծրագիրը մնացել է անիրագործելի։
  3. Խոսքը Լոռու շրջանի Հաղպատ և Սանահին վանքերի մասին է։


30. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 67)

Բնագիրը` Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 3-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  2. Այն նամակը, որից բերված է տողը, Մառի արխիվում չի պահպանվել:
  3. Այդ ընկերությունը չի կազմակերպվել։
  4. Տե՛ս 1-ին նամակի № 5 ծանոթությունը։