Այս էջը հաստատված է

42. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 88)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվել է առաջին անգամ։

  1. Տե՛ս 11-րդ նամակի 8 ծանոթությունը։
  2. Անիի ավերակները երկար ժամանակ քարհանք են ծառայել շրջակա գյուղերի բնակիչների համար։ Այդպես Կարս են տեղափոխվել մեծ քանակությամբ հուշարձանների բեկորներ, որոնց թվում նաև Անիի Գագկաշեն տաճարի ներքին սյուների խոյակներից մեկը։ (Տե՛ս Թորամանյան, «Նյութեր» հ. I, էջ 365)։

Խոսքը հավանաբար այդ խոյակը տեղափոխելու մասին է։
Նման վնասակար և անհանդուրժելի ավերումների առաջն առնելու նպատակով Թորամանյանը փորձել է հասարակական հիմունքներով կազմակերպել գեթ Շիրակի շրջանի հուշարձանների պահպանությունը։ Այդ մասին «Մշակ»-ի թղթակիցներից մեկը՝ «Անիի ժողովը և Շիրակի ավերակների պահպանության հարցը» խորագրով հոդվածում գրում է. «Դեռ նոր էի վերադարձել արյան հայրենիքից, երբ իմացա որ Անիում Միքայել վարդապետը ... ամսիս 18-ին ժողովի է հրավիրել շրջակա գյուղերի գյուղացիներից մի քանի աչքի ընկնող անձնավորությունների։

... Մեծ պ. Թորամանյանի... նախագահությամբ բացվեց ժողովը։ Նախ՝ պ. Թորամանյան հակիրճ կերպով և գյուղացիներին մատչելի լեզվով բացատրեց, թե ի՞նչ մեծ և անգնահատելի նշանակություն ունի մեր պապերի ջանքերով կանգնեցրած, իսկ այսօր ավեր կամ կիսավեր դրության մեջ գտնված պատմական հիշատակարանների, այդ անմահ հուշարձանների պահպանության խնդիրը։ Բացատրեց այդ կիսականգուն բեկորների պատմական, ճարտարապետական, գիտական-գեղարվեստական և կուլտուրական նշանակությունը, ապա հայտնեց, որ իր և Միքայել վարդապետի խնդրանոք Ամենայն հայոց վեհափառ Հայրապետը[1] առանձին գրությամբ կարգադրել է շրջակա գյուղերի բնակիչներից կազմել մի հոգաբարձություն, որի սեպուհ պարտականությունն է լինելու՝ հսկել Շիրակի ավերակների վրա ընդհանրապես և Ղոշավանքի (Հին Հոռոմոս) վանքերի վրա մասնավորապես։

...Ժողովականներից մեկը պ. Թորամանյանից անմիջապես հետո հայտնեց բոլորի կողմից իրենց ուրախությունն այդ առթիվ։

...Հոգաբարձություն կազմելու խնդիրը մի քանի օրվա հարց է, հարկավոր է ունենալ նաև մի փոքրիկ կանոնադրություն, որով պեւրք է առաջնորդվի նորակազմ հոգաբարձությունը»։ (Տե՛ս «Մշակ», 1906, № 141)։

  1. Տե՛ս 29-րդ նամակի № 2 ծանոթությունը։

43. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 89)

Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 1-ին նամակի № 2 ծանոթությունը։
  2. «Արամազդ» — Բաքվի նավթարդյունաբերական ընկերություն։
  3. Տե՛ս 7-րդ և 41-րդ նամակների № 1 ծանոթությունները։
  4. Տե՛ս 7-րդ նամակի 2 ծանոթությունը։
  1. Խոսքը Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի (Հայրիկ) մասին է: (Ն.Թ.)։