Այս էջը հաստատված է

2. Հաջորդ չորս տողերի շարունակությունների վրա Մառի ձեռքով գրված է.
«> A դահլիճի կենտրոնական վայրից (պեղումների օրագիր օգոստոս 6-ին) «Մաստաբայի» առջև ցած, իսկ երբեմն և «Մաստաբայի» վրա պեղումն<երի> օրագիրը հուլիսի 14-ին)»։
«> A դահլիճի արևելյան պատի հյուսիսային մասի կից դրսից (պեղումների օրագիրը հուլիսի 14- ին, օգոստոսի 4-ին և 8-ին)»։
«Իսկ աստղ և վեցանկյան В և А դահլիճների միջավայր սահմանում դրսից արևելյան կողմը»։
3․ Տե՛ս 8-րդ նամակի № 2 ծանոթությունը։
4․ Ակնարկը Գագկաշեն ս. Գրիգոր տաճարի վերակազմությունը պատրաստելու մասին է։
5․ Տե՛ս 4-րդ նամակի № 1 ծանոթությունը։


55. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 106)

Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Ալեքսանդրապոլ—Կարս երկաթգծի մոտ՝ շրջանի կենտրոն, ուր իջևանում էին Մառը և Թորամանյանը շրջակա հուշարձանները՝ Արդինայի տաճարը, Տիգնիս բերդը, Շիրակավան և այլ մոտակա վայրերը ուսումնասիրության գնալիս։
  2. Տե՛ս 41-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  3. Խոսքը Դատյան Հայկի մասին է։
  4. Տե՛ս 8-րդ նամակի № 2 ծանոթությունը։
  5. Հավանաբար նկատի ունի զվարթնոցատիպ բոլորաձև եկեղեցիների ոճի ծագման վայրը։
  6. Ըստ Անիի արձանագրությունների XII—XIII դարերում հյուրատները կոչվել են խանապար (տե՛ս Марр, Ани, 1934, էջ 72): Տե՛ս նաև նախորդ նամակի № 1 ծանոթությունը։


56. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 108)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 54-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  2. Խոսքը Էջմիածնի տաճարի վերանորոգության մասին է։
  3. Տե՛ս 2-րդ նամակի № 5 ծանոթությունը։
  4. Ղևոնդ վ. Մ. Ալիշան, «Այրարատ բնաշխարհ Հայաստանեայց», Վենետիկ, 1890։
  5. Խոսքը Բանայի տաճարի մասին է. տե՛ս 40-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  6. Տե՛ս 8-րդ նամակի № 2 ծանոթությունը։


57. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 108)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում: Տպագրվում է աոաջին անգամ։