Այս էջը հաստատված է
63. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ
(էջ 122)
Բնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Մշակ», 1909, № № 52, 53, 54, 57, 58, 59, 60:
- Տե՛ս 53-րդ նամակի № 3 ծանոթությունը:
- Տե՛ս 20-րդ նամակի №3 ծանոթությունը:
- Տե՛ս 61-րդ նամակի № 2 ծանոթություն:
- Տե՛ս 30-րդ նամակի № 5 ծանոթությունը:
- «Ազատագրական հանդես»—եռամսյա, պատկերազարդ. լույս է տեսել Թիֆլիսում (1896-1916):
- Տե՛ս 40-րդ նամակի № 3 ծանոթությունը:
- Նախադասությունը վերցված է Մեսրոպ Տեր-Մովսեսյանի «Ակամայ պատասխան» հոդվածից (Տես «Արարատ», 1909, № 1):
- Հիշատակված հատակագծերը տպագրվել են «Ազատագրական հանդես» 1907, № 15, էջ 128 և 16, էջ 131։
- Թորմանյանը նկատի ունի Մեսրոպ վարդապետի Ակամայ պատասխան» հոդվածի (տե՛ս «Արարատ»։ 1909, № 1) հետևյալ տողերը. «Մնում է բացատրել «երկու դռների» գաղտնիքը... Տեր-Սարգսյանի լուսանկարը բավական թույլ էր, լավագույն կլիշեի համար իմ խնդրանոք Պետերբուրգում ճարտարապետ Տամանյանը թանաքով վերանկարեց և նա էր մոռացել այդ «երկու դռները» նկարում, նույնը խուսափել էր իմ ուշադրությունից, որ փորձեցի սրբագրել, հին կլիշեում փորփրելով համապատասխան պատուհանները», (էջ 71):
- Էջմիածնի հիշյալ հատակագիծը զետեղված է՝ «Ազգագրական հանդես», 1907, № 16, էջ 178:
- Տե՛ս 50-րդ նամակի № 3 ծանոթության Գ ենթակետը:
- Այս արտահայտության մասին տե՛ս 50-րդ նամակի № 3 ծանոթությանը: «Записка профессора Н. Я. Марра» փաստաթղթում:
- Տե՛ս 59-րդ նամակի № 1 ծանոթությունը:
- Տե՛ս 61-րդ նամակի № 6 ծանոթությունը։
- Հավանաբար ակնարկվում է Էջմիածնից, մասնավորապես Զվարթնոցի ուսումնասիրությունից հեռու պահելու դիտավորությունը:
- Նկատի ունի Մեսրոպ վարդապետի «Ակամայ պատասխան» խորագրով հոդվածի (տե՛ս «Արարատ», 1909, № 1) այն մասը, որտեղ հեղինակը պաշտպանության տակ է առնում Կարապետ Բասմաջյանին (էջ 70):
- Խոսքը ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի (Հայրիկ) մասին է:
- Ժողվորդական զրույց հուսախաբ վիճակը արտահայտելու համար:
64. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 138)
Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում: Տպագրվում է առաջին անգամ:
- Թորամանյանի «Էջմիածնի տաճարը» խորագրով ուսումնասիրությունը (տե՛ս 60-րդ նամակի № 1 ծանոթությունը) ռուսերեն լեզվով լույս է տեսել պրոֆ. Ն. Մառի թարգմանությամբ։