Այս էջը հաստատված է

մասին» խորագրով հոդվածին, որը տպագրվել է՝ «Անահիտ», 1911, № 9—12։

2. Տե՛ս 78-րդ նամակի № 2 ծանոթությունը։

3. Տե՛ս 75-րդ նամակի № 1 ծանոթությունը։

4. «Տեկորի տաճարը» ուսումնասիրության մեջ Թորամանյանը շարադրել էր իր տեսակետները քրիստոնեության սկզբնական շրջանից մինչև VII դար ընկած ժամանակամիջոցում կառուցված հայոց կրոնական տաճարների հատակագծային ձևերի ծագման և զարգացման մասին։

Այս հարցի հետ զուգընթաց հեղինակը հայտնել է նաև իր կարծիքները VII—XIV դարերի եկեղեցիների հատակագծային ձևերի, հայկական գմբեթաշինության, արվեստի նախնական ձևի ու հետագա զարգացման մասին և այլն:

5. 1913 թվականին արդեն ամբողջ տպաքանակը վաճառված է եղել։

96. ԹՈՐԳՈՄ ԳՈԻՇԱԿՅԱՆԻՆ

(էջ 186)

Արտատպված է Սեբաստիայում լույս տեսնող «Հողդար» շաբաթաթերթից (1911, Ա տարի, № 45)։

  1. Խոսքը 94-րդ նամակում հայտնած տեղեկությունների մասին է:
  2. Խոսքը Ախթամարի ս. Խաչ եկեղեցու մասին է:
  3. Ակնարկը վերաբերում է Վասպուրականի ժողովրդի գաղթին դեպի Սեբաստիա, որը տեղի է ունեցել 1021 թվականին Սենեքերիմ Արծրունու և Վասիլ II կայսեր միջև կնքված համաձայնությամբ։
  4. Հիմնական դասեր գծագրության Լ. Հանրիեթ, Փարիզ, Հաշեթ գրավաճառատուն, 79 պուլվար Սենժերմեն։


97. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 188)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 74-րդ նամակի № 4 ծանոթությունը։
  2. Տե՛ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։
  3. Հեթանոսական դամբարան։
  4. Խոսքը Բագրատ Խալաթյանի մասին է, որը հեթանոսական դամբարանների պեղումներ է կատարել Հոռոմ, Դիրաքլար, Բագնայր և այլ գյուղերում:


98. ԱՏՐՊԵՏԻՆ

(էջ 189)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ:

  1. Տե՛ս 74-րդ նամակի № 1 ծանոթությունը:
  2. Խոսքը լուսանկարչական վաննաների մասին է:
  3. Թորամանյանը իր ուսումնասիրությունների համար պահանջվող լուսանկարահանումները