կատարում էր անձամբ։ Նրա սևապակիներից (նեգատիվ) մոտ 700 հատ՝ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում և այժմ էլ օգտագործվում է հնագետների և ճարտարապետների կողմից, առանց լուսանկարողի անունը հիշատակելու։
Սույն նամակը ցույց է տալիս, որ լուսանկարչական արվեստին տիրապետելու առաջին փորձերը Թորամանյանը կատարել է 1911 թվականին։
4. Teleobjecfif— լուսանկարչական օբյեկտիվ՝ հեռվից նկարելու համար:<br
5. Խոսքը Թորամանյանի «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ» ուսումնասիրության մասին է, որը տպագրվել է «Ազգագրական հանդես», 1911, № 21։
99. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 190)
Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։
- Արտաշատը եղել է Հայաստանի մայրաքաղաքը II դարից (մ. թ. ա.) մինչև V դար։ Հանդիսացել է միջազգային տրանզիտային առևտրի հանգուցակետ և հելենիստական կուլտուրայի կենտրոններից։ Ավերվել է V դարում պարսկական արշավանքների հետևանքով։
- Տե՛ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։
100. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 191)
Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։
- Տե՛ս 74-րդ նամակի № 4 ծանոթությունը։
- Տե՛ս նախորդ նամակը։
- Տե՛ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։
101. ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ
(էջ 192)
Բնագիրը՝ պրոֆ․ Ստ․ Լիսիցյանի ախիվում։ Տպագրվում է առաջին անգամ։
- ․ Թորամյանը նկատի ունի Վիեննայի համալսարանին կից, արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր Յ․ Ստրժիգովսկու՝ 1911 թվականին դեկտեմբերին հայ պարբերական մամուլում հրապարակած հետևյալ կոչը, որը տպագրվել է` «Մշակ», 1911, № 283 և «Հորիզոն», 1911, № 284։
«ԿՈՉ
Վիեննայի համալսարանին կից հիմնվել է մի գեղարվեստա-պատմական ինստիտուտ, այս կոչը ստորագրողի վարչության տակ։ Մի բաժին նվիրված է հայկական գեղարվեստի ուսումնասիրությանը և դասվում է նման բաժինների մի ամբողջ