Այս էջը հաստատված է

2. Տե՛ս 95-րդ նամակի № 1 ծանոթությունը։

3. Պետք է հասկանալ լույս ընծայման դադարումը, որի մասին տե՛ս 93-ը նամակի № 2 ծանոթությունը։

4. Գլխի հարդարանք մետաքսյա սև կտորից, կոնաձև, մեջքի վրա կախված հավելվածով, որ կրում են հայ հոգևորականները։

5. Նավամատույց։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Փարիզի Սեն գետի ափի նավամատույցին, որտեղ գտնվում են հնավաճառների և գրավաճառների խանութները։

6. Տե՛ս 74-րդ նամակի № 1 ծանոթությունը։

7 Տե՛ս 95-րդ նամակի № 5 ծանոթությունը։

8. Ստրժիգովսկին շնորհավորել էր Թորամանյանին «Տեկորի տաճարը» ուսւմնասիրության լույս ընծայման առթիվ։

9. Խոսքը Կարապետ Կոստանյանի մասին է, որը այդ ժամանակ նշանակվել էր Լազարյան ճեմարանի տեսուչ։

10. Նկատի ունի այն օրինակը, որտեղ տպագրված է իր վերջին հոդվածը։ Տե՛ս 95-րդ նամակի № 1 ծանոթությունը։

11. Եվդոկիա։

12. Տե՛ս 63-րդ նամակի № 5 ծանոթությունը։

13. Տե՛ս 98-րդ նամակի № 5 ծանոթությունը։


107. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 198)

Բնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ հրատարակվել է Բուխարեստում լույս տեսնող «Գաղութահայ տարեգիրք» պարբերականում, 1941 թվականին, Գրիգորիս Պըյըգլիուի ծննդյան հարյուրամյակի առթիվ։

  1. Տե՛ս 75-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  2. Տե՛ս 95-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  3. Ակնարկված ուսումնասիրության մեջ Թորամանյանը հիշում է համանման բովանդակություն ունեցող, սակայն տարբեր երկրներում պատմվող երկու ավանդություն։ Դրանցից մեկում հիշատակված է Մանոլ անունը, իբրև Ռումինիայի Արճեշ գյուղում կառուցված եկեղեցու ճարտարապետի, իսկ մյուսում Մանուելը՝ իբրև Հայաստանում մի պարսպի կառուցող ճարտարապետի։ Նրանք երկուսն էլ ունկնդրելով աստվածային ձայնին, իրենց կառույցին հաստատություն հաղորդելու համար, պատի մեջ «հյուսել են» կենդանի կին։

Հենվելով պատմական փաստերի վրա այդ երկու տարբեր երկրներում պատմվող ավանդությունների սկզբնաղբյուրն ըստ Թորամանյանի ենթադրության Հայաստանն է, Մանոլը՝ միևնույն Մանուելն է և հետևաբար Ռումինիայի Արճեշի եկեղեցին՝ հայկական հուշարձան։
4․ Հիշատակված երգը բովանդակում է պատի մեջ «հյուսվող» և փրկություն աղերսող աղջկա աղաչանքն ու անեծքը՝ ուղղված իր ագահ մորաքրոջը, որը շլացած խոստացված ոսկիներով՝ իր քրոջ որբացած աղջկան դարձրել էր պարսպի զոհ։
5․ Պատի մեջ կենդանի կին «հյուսելու» մասին պատմող ավանդության չափածոն լույս է տեսել՝ «Աղբյուր», 1888, № 11, էջ 394, որից հավանաբար օգտվել է Թորամանյանը, իր «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության