Այս էջը հաստատված է
125. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 232)
Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։
- Տե'ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։
126. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 232)
Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։
- Տե՛ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։
- Ինչպես Դվինի, նույնպես և Եղվարդի եկեղեցիների չափագրումը Մառը հանձնարարել է Թորամանյանին, ոչ թե իր, այլ Ստրժիգովսկու համար (տե՛ս Լևոն Լիսիցյանի նամակը իր ծնողներին Վիեննայից, 1914, 2 մարտի։ Բնագիրը՝ Ստ. Լիսիցյանի արխիվում): Քանի որ այդ ժամանակ Թորամանյանը հրաժարվել էր իր նյութերից որևէ նոր բան տալ Ստրժիգովսկուն (տե՛ս 132-րդ նամակի № 2 ծանոթությունը), ուստի վերջինս հավանաբար հույս չունենալով անձամբ Թորամանյանից ստանալ այդ չափագրությունները, ստիպված դիմել է Մառին։
- Հավանաբար նկատի ունի Դվինի կաթողիկոսարանին կից Թոփրախկալա անունով գյուղի նախկին բնակիչներին։
127. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
(էջ 233)
Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։
- Տե՛ս 109-րդ նամակի № 1 ծանոթությունը։
- Դասախոսություններ Թորամանյանը կարդացել է Թիֆլիսում, Կովկասի հայոց բարեգործական ընկերության դահլիճում 1914 թվականի հունվարի 23-ին և մարտի 17-ին՝ հայ գրողների Կովկասյան ընկերության նախաձեռնությամբ, հետևյալ թեմաների շուրջ։
ա) Ընդհանուր տեսություն հայ ճարտարապետության մասին։
բ) Հայ ճարտարապետության ծագումը, զարգացումը և փոխազդեցությունները։ - Թորամանյանի դասախոսությունների սղագրությունները տպված են՝ «Հորիզոն», 1914, № № 19, 61, 66, 67։ Ակնարկված խեղաթյուրումները հավանաբար կատարվել են սղագիրների կողմից։
- «Հովիտ»— ազգային, հասարակական գրական շաբաթաթերթ. լույս է տեսել Թիֆլիսում (1910—1917)։
- Թորամանյանի դասախոսությունների մասին ընդարձակ հաղորդում է տպվել «Հովիտ», 1914, № 5 և 12։
128. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
(էջ 234)
Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։
- Տե՛ս 109-րդ նամակի № 1 ծանոթությունը։
- Տե՛ս 74-րդ նամակի № 4 ծանոթությունը։