Այս էջը հաստատված է
129. ՀԱԿՈԲ ՏԵՐ-ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆԻՆ
(էջ 235)
Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։
- Տե՛ս 74-րդ նամակի № 4 ծանոթությունը։
- Տե՛ս նույն տեղում։
- Ակնարկված փաստաթղթերից ոչ մեկը չի պահպանվել: Դրանք ևս եղել են 1918 - 1920 թվականների գաղթերի տարիներին Թորամանյանի կորցրած արխիվում (տե՛ս 143-րդ նամակը և նրա № 1 ծանոթությունը):
- Նամակի շարունակությունը չի պահպանվել:
130. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
(էջ 237)
Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ:
- Տե՛ս 74-րդ նամակի № 4 ծանոթությունը:
131. ՀԱԿՈԲ ՏԵՐ-ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆԻՆ
(էջ 238)
Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ:
- Տե՛ս 74-րդ նամակի № 4 ծանոթությունը։
- Հավանաբար խոսքը վերաբերում է Հակոբ Տեր-Հարությունյանի խմբագրած «Նոր օր» (1915 —1917) օրաթերթի լույս ընծայման նախապատրաստմանը:
132. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
(էջ 239)
Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ։
- Ակնարկը առաջին համաշխարհային պատերազմի մասին է։
- Թորոս Թորամանյանը հայ ճարտարապետության վերաբերյալ ուսումնասիրություն հրատարակելու մասին պրոֆեսոր Ստրժիգովսկու հետ պայմանագիր կնքելուց հետո (տե՛ս 117-րդ նամակի № 5 ծանոթությունը), իր հետ Վիեննա տարած բոլոր նյութերը, որոնք բաղկացած էին ավելի քան 1100 մոտիվ չափագրություններից, վերակազմություններից, մի քանի տասնյակ նեգատիվներից ու լուսանկարներից և այլն, թողնում է այնտեղ՝ վերոհիշյալ պրոֆեսորի մոտ, ինքը մեկ տարով վերադառնում է Ալեքսանդրապոլ՝ լրացուցիչ չափագրություններ կատարելու։ Պայմանավորված ժամկետը չլրացած, սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը և Թորամանյանը զրկվում է ոչ միայն վերստին Վիեննա գնալու, այլև իր նյութերը Ստրժիգովսկուց ետ ստանալու հնարավորությունից։ Այդ վիճակը մեծապես անդրադառնում է Թորամանյանի հոգեկանի և մանավանդ գիտական աշխատանքների վրա, որի մասին նա ակնարկում է Գարեգին Լևոնյանին ուղղված այս և հետագա մի քանի նամակներում։ Սակայն սույն նամակում նկարագրված