Այս էջը հաստատված է

ծանր ապրումների և հոգեկան խռովյալ վիճակի պատճառը միայն այդ չէր:

Դեռևս համաշխարհային պատերազմից առաջ Թորամանյանին հայտնի է դառնում, որ Ստրժիգովսկին, հակառակ նրանց միջև կնքված պայմանագրի, ձեռնամուխ է եղել վերոհիշյալ նյութերի հրատարակմանը՝ միայնակ և այլ ծրագրով:

Թորմանյանին խիստ վրդովմունք է պատճառում Ստրժիգովսկու ապօրինի ձեռնարկումը, և որովհետեւ ինքը դեռ չէր ավարտել այն գործերը, որոնց համար Վիեննայից եկել էր Հայաստան, նամակներով պահանջում է պրոֆեսորից հարգել իր իրավունքները։ Այդ նամակներից ոչ մեկր չի հաջողվել հայտնաբերել, սակայն պահպանվել են Ստրժիգովսկու ուսանող Լեւոն Լիսիցյանի Վիեննայից իր ծնողներին ուղղված նամակները, որոնց մեջ բավարար չափով տեղեկություններ կան վերոհիշյալ հարցի վերաբերյալ։ Այսպես, 1914 թվականի փետրվարի 24-ին նամակում Լ. Լիսիցյանը գրում է. «Թորամանյանից էլ այս օրերս մի նամակ ստացա, ուր նա գրում է, որ հայրիկը[1] ինձ գրած պիտի լինի արդեն մանրամասն նրա հետ ունեցած տեսակցության մասին, մինչև այժմ չեմ ստացել, չլինի կորել է։ Այնինչ այդ նամակից շատ բան է կախված, չէ որ Թորամանյանը հատկապես եկել էր Թիփլիս հայրիկի հետ անձամբ խոսելու համար, նրա նամակները շատ հուզված և լարված են մյուս կողմից հուզվում է Ստրչիգովսկին. իմ միջնորդի դերը շատ դժվար է, ընկել եմ երկու կրակի մեջ»։ Այնուհետև. «...Այժմ գլխավոր դժվարության կետը հետևյալ բանի մեջ է.

Ճամփորդության[2] ժամանակ Թորամանյանը խոսք է ավել Ստրչիգովսկուն, որ ճամփորդությունից առաջ իր անձամբ վերցրած հատակագծերից ու չափագրություններից մի քանիսը (այն հիշատակարանների, որոնք մենք այցելեցինք, օր<ինակ> Մարմաշեն, Արթիկ, Մրեն, Բագարան, Լմպատավանք) կտա Ստրչիգովսկուն՝ իր ճամփորդական հրատարակության համար, որ մենք իզուր ժամանակ չկորցնենք նորից չափելու և հատակագիծ կազմելու...»

Ապա. «Իսկ Թորամանյանը ինձ պարզապես հայտնում է, որ իր նյութերից ոչ մի բան չի տա, եթե Ստրչիգովսկին չուզենա սպասել, մինչև որ ինքը եկող ամառ նոր ճանապարհորդություն կատարի, ուշի ուշով դիտե նորից այն ամեն հիշատակարանները, որոնք նրա գործի լրացվելիք պակասներն են կազմում, առնե նորից դրանց հատակագիծը և այնուհետև գա միանա Ստրչիգովսկուն: Թորամանյանը, անշուշտ, կատարելապես իրավունք ունի ցանկանալու, որ իրան սպասեն, թեև իհարկե ֆորմալ կերպով նա չի կարող արգելել, որ Ստրչիգովսկին հրատարակի իր ճամփորդության նյութերը»: Եվ վերջապես. «Իհարկե ես նրան շատ լավ հասկանում եմ, եթե նա չի ուզում, որ այդ տեսակ կարևոր հատակագծեր, ինչպես Բագարան, Թալին, Թալիշ, Արթիկ և այլն, լույս տեսնեն առաջին անգամ առանց իր ակտիվ մասնակցության, թեկուզ և ոչ իբրև նյութը սպառող, Denkmaler publikation։ (Բնագիրը՝ Ստ. Լիսիցյանի արխիվում: Տպագրվում է առաջին անգամ):

Մեկ ամիս հետո, 1914 թվականի մարտի 13-ին Լ. Լիսիցյանը Վիեննայից դարձյալ իր ծնողներին գրում է. «Թորամանյանից ստացա իմ վերջին նամակի պատասխանը: Նա Թիփլիս եկած պիտի լինի և պատմած ձեզ այդ մասին: Այժմ նա գրում է շատ ավելի հանգիստ: Ամբողջ նրա դժբախտությունը բխում է նրանից, որ նա

  1. Խոսքը Ստեփան Լիսիցյանի մասին է (Ն. Թ.):
  2. Նկատի ունի 1913 թվականին Ստրժիգովսկու դեպի Հայաստան կատարած գիտարշավը, որի մասին տե՛ս 121-րդ նամակի № № 4 և 5 ծանոթությունները (Ն. Թ.)։