Այս էջը հաստատված է

133. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

(էջ 240)

Բնագիրը՝ Մաշտոցի անվան մատենադարանում: Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՀՍՍՀ ՆԳՄ արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում:

  1. Հավանաբար Թորամանյանին առաջարկվել է ուսուցչի պաշտոն Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:
  2. Այդ առթիվ ուշագրավ է Գևորգյան ճեմարանի նախկին սան, բաքվաբնակ դոցենտ Սարգիս Ոսկերչյանի անտիպ հուշերից մի հատված, որտեղ հիշատակվում է Թորամանյանի ճեմարանում կարդացած մի դասախոսության մասին: Նա գրում է. (1908-1913 թվերին ես սովորում էի Էջմիածնի Գևորգյան ճեմարանում...

Չեմ հիշում 1908 թվի վերջին էր, թե՛ 1909 թվի սկզբին, ճարտարապետ Թորամանյանր գործով Էջմիածին էր եկել, Կոմիտասը կազմակերպեց նրա դասախոսությունր հայոց ճարտարապետության մասին: Մենք բոլորս հավաքված էինք ճեմարանի թատերասրահում, երր ներս մտավ Թորամանյանը Կոմիտասի և ճեմարանի տեսուչ[1] Մ. Բերբերյանի հետ: Մենք ոտքի կանգնեցինք: Կոմիտասը նստեց աոաջին շարքում, իսկ Բերբերյանը Թորամանյանի հետ բեմ բարձրացան: Տեսուչը ներկայացրեց մեզ Թորամանյանին և ապա խոսքր տվեց նրան: Թորամանյանի դասախոսությունը տևեց մոտ երկու ժամ: Տեղ-տեղ նա պատմածը ցուցադրում էր իր իսկ պատրաստած գծագրություններով և նկարներով: Մենք բոլորս լսում էինք նրան կլանված: Անին նա այնպես էր նկարագրում, որ կարծեք Բագրատունյաց մայրաքաղաքն այսօր էլ կանգուն էր իր շեն ու հարուստ վիճակում: Դասախոսության վերջում ճարտարապետը դիմեց ուսանող երիտասարդությանը և կոչ արեց ավելի լավ ծանոթանալ մեր նախնյաց թողած ժառանգությանը, լավ պահպանել այդ ժառանգությունը և հարստացնել այն՝ օգտագործելով մեր մեծ վարպետների և ուսուցիչների փորձը: Դահլիճը բուռն ծափահարություններով վարձատրեց դասախոսին։

Երբ Թորամանյանը վար իջավ բեմից, Կոմիտասը մոտեցավ նրան և նրա թևն առած՝ հետը միասին դուրս եկան դահլիճից:

Թորամանյանի ելույթն այնքան ուժեղ տպավորություն թողեց մեզ վրա, որ մենք, մի քանի Գ դասարանի աշակերտներս, իսկույն շրջապատեցինք մեր դաստիարակ Մ. Խոստիկյանին և խնդրեցինք, որ նա մեզ համար զատկի արձակուրդին անպայման էքսկուրսիա կազմակերպի դեպի Անի: Խոստիկյանը խոստացավ և հանգստացրեց մեզ»։

(Բնագիրր ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ ավագ գիտական աշխատակից Գոհար Ազնավուրյանի արխիվում։ Պահվում է նույն թանգարանում)։


134. ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

(էջ 242)

Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Մինաս Բերբերյանը Գևորգյան ճեմարանում տեսուչ է եղել 1907—1908 և 1908—1909 ուսումնական տարիներում (Ն. Թ.)։