Այս էջը հաստատված է

մեջ հիշատակված քաղաքային և զինվորական տարազներու անուններ, ներքին ընտանեկան հարկերու կահավորման և պերճանքի հատուկ առարկաներու անուններ, սպառազինման հատուկ, բոլոր գործիքներու ու և զարդարանքներու անուններ, մասնավորապես քաղաքային և զինվորական պատվո աստիճաններ բացատրող շքահանդերձներու և զարդարանքներու անուններ, որոնք ներկայիս կամ գոյություն չունին և կամ գործածվում են աղավաղված ու անիմաստ ձևով։

Այս բոլոր բառերը գրված են առանձին թերթերու վրա և շարված են այբուբենական կարգով իրեն համար հատկացված տուփի մեջ, որոնց թիվը կհասնի երկու հազարից ոչ պակաս։ Այս աշխատությունս հրատարակության պատրաստ լինելու համար կպակասեին կարգ մը նկարներ և գծագրական փոքր պատկերներ՝ բառերու առջևները դրվելու համար, թե<և> այդ աշխատանքն ալ մեծամասամբ կատարված էր:

2

Հայ գերեզմանական ճարտարապետություն նախաքրիստոնեական հին շրջաններե մինչև քրիստոնեության XVI դար

Այս աշխատության առաջին մասը կկազմե հիտտիգական, ասորա-քաղդեական, սասանական, սուրիական և բյուզանդական խիստ բնորոշ դամբարաններ, շիրիմներ ու գերեզմաններ` Հայաստանի գերեզմանական ճարտարապետության համեմատական ուսումնասիրության դյուրության և փոխադարձ ազդեցությանց ուղեգիծը պարզելու համար։

Երկրորդ մասը բաղկացած է Հայաստանի մեջ գոյություն ունեցող թե՛ նախաքրիստոնեական և <թե՛> քրիստոնեության մինչև VIII դար կանգնած դամբարաններու, շիրիմներու, տապաններու և ուրիշ բազմատեսակ մահարձանների այլազանություններ։

Երրորդ մասը բաղկացած է IX դարից մինչև XVI—XVII դարերը կանգնված ամեն տեսակ տոհմային դամբարաններն, շիրիմներե, խաչարձաններե և ուրիշ ամեն տեսակ մահարձաններու նմուշներե։

Այս աշխատությունը բաղկացած է քառածալ 800-ե ավելի էջերե և 500-ի չափ մեծադիր ու փոքրադիր հատակագծերե, լուսանկարներն և ձեռագիր դետալներե:

3

Բյուզանդական և հայկական ճարտարապետության համեմատական ուսումնասիրություն IV դարեն մինչև XV դար

Այս հատորը կազմելու ժամանակ ձեռքի տակ ունեցել եմ բյուզանդական արվեստի ուսումնասիրության համար գրված եվրոպական նշանավոր հեղինակներու հոյակապ և լուրջ աշխատությունները և անոնց հետ համեմատության դնելով իմ բազմաթիվ նյութերս, ջանացել եմ պարզել փոխադարձ ազդեցության մասին ծագած հարցերը, մեկին կամ մյուսին որոշ շրջանի առավելությունները և ընդհանուր առմամբ իմ եզրակացություններս հայ ճարտարապետության նկատմամբ՝ հանդեպ բյուզանդականի։

Այս հատորը բաղկացած է 350-ի չափ քառածալ էջերե, 40-ի չափ մեծ ու փոքր հատակագծերե և 200-ի չափ լուսանկար պատկերներե ու դետալներե։