4
Զվարթնոց եկեղեցի
Զվարթնոց եկեղեցվո մանրամասն ուսումնասիրություն հատակագծերով, ձեռագիր և լուսանկար 200 պատկերներով և քառածալ մոտ 400 էջերով։
5
Հայկական հին ամրոցներու և բերդերու ուսումնասիրության
Բացի իմ ճանապարհորդածս վայրեր ու մեջ գտնված բերդերեն և ամրոցներեն, որոնց գլխավորն է Անին, այս աշխատության մեջ մտած են Կիլիկյան շատ բերդեր, նաև Սեբաստիո ու Շապին-Գարահիսարի բերդերը, որոնք հատկապես ինձ համար լուսանկարված, չափագրված և նկարագրված էին ձեռնահաս բարեկամներու և ծանոթներու միջոցավ։ Ւսկ իմ ճանապարհորդած շրջանին մեջ ուրարտական ամրոցներեն սկսած մինչև XV դարը շինվածներեն համարյա ոչ մեկը չեմ բաց թողած։
Ամբողջ գործը կբաղկանա 400 քառածալ էջերե, 10 մեծ ու փոքր հատակագծերն և 150-ե ավելի մեծ ու փոքր լուսանկարներե և ձեռագիր պատկերներե։
Տպագրելի պատկերներուն մեկ մասին կլիշաներն պատրաստված են Թիֆլիսի մեջ Սուջյան-Սողոմոնյանի գործարանում, իսկ մնացած պատկերները պետք է որ պատրաստվեին Ռուսաստանում կամ արտասահմանում։
Այս աշխատության իմ կողմանե եղած խմբագրությունը կարելի էր վերջացած համարել, միայն պակաս էի համարում ժամանակակից գիտնական մի ռազմագետի տեսությունները ու կարծիքները սույն ամրոցներու նկատմամբ, թե որչափ անառիկ և նպատակահարմար շինություններ են անոնք իրենց ժամանակի համեմատ և թե ներկայիս նոր պատերազմական գիտությունը ինչպես կգնահատե անոնց անցյալ և ներկա արժեքը։ Այս առիթով ես դիմեցի մեր հայտնի զինվորական Հովսեփ Տիգրանյանին և խնդրեցի մի կարճ ճանապարհորդություն դեպի կարևոր բերդերը և, միևնույն ժամանակ, քննելով իմ այդ ճյուղի աշխատություններս, գրել յուր տեսություններն ու կարծիքները գործիս մեջ միաժամանակ տպագրելու համար։ Մեծարգո պ. Հ. Տիգրանյանը խոստացավ սիրով կատարել խնդիրս, սակայն անակնկալ փոխվող հանգամանքները արգելք եղան։
6
Կրոնական տաճարներու հատակագծային ձևերու ուսումնասիրություն հեթանոսական հին դարերեն մինչև մեր օրերը
Այս հատորիս մեջ ջանացել եմ պարզել, թե ամեն ազգերու մեջ ինչպես սկսվեց կրոնական տաճարներ կառուցանելու գաղափարը և ձևերե և բարեփոխումներն անցնելով ճոխացան ու ընդարձակվեցան այդ տաճարները մինչև քրիստոնեության սկիզբը։ Այնուհետև աշխատել եմ լուսաբանել այս հին հեթանոսական տաճարներու ներգործությունները քրիստոնեական տաճարներու հատակագծային ձևակերպման վրա, տեղական հանգամանքներու, ավանդություններու և հավատալիքներու ազդեցության տակ։
- Տե՛ս նամակ № 94 {Ն. Թ.)