Այս էջը հաստատված է

1

Անին իր մոտակա շրջակայքով, որոնք կարող էին Անիի անմիջական մասերը և թաղերը համարվիլ: Միայն այս մասը արդեն մի պատկառելի հատորի նյութ էր:

2

Շիրակը իր մեջ պարունակած բոլոր մեծ ու փոքր հիշատակարաններով, որոնց գլխավորներն են հետևյալները. Ղոշավանք (Հոռոմոսի վանք): Մյուս Ղոշավանք Ախուրյանի ձախ ափին: Կարմիր վանք, Ախուրյանի աջ ափին, Խարկով գյուղի դիմաց, Տայլար: Բագնայր (Ղոզլիջա): Արջո առիճ (Ալաջա): Ուղուզլի: Կարմիր վանք (Բայրախտար գյուղի մոտ ըստ Հ. Ալիշանի՝ Դպրևանք): Շիրակավան: Տիգնիս: Մարմաշեն (Ղանլիջա): Խաչի Ձոր։ Յոթը մեծ միակամար կամուրջներ Ախուրյանի վրա, ոմանք երկհարկանի։

3

Արշարունիք և Երասխաձոր, որտեղ աշխատել եմ հետևյալ հիշատակարանների վրա. Ալամանի ս. Անանիա։ Տեկոր։ Խծկոնք (Բեշքիլիսե)։ Մրեն՝ իր ամբողջ շրջակայքով։ Բագարան ամբողջ շրջակայքով։ Երվանդաշատ. հին ամրոցներ, կամուրջներ, եկեղեցիներու և շինությանց մնացորդներ։

4

Արագածի ամբողջ շուրջը (քիչ բացառությամբ) և անկեց մինչև Ազատ գետի հունը։

Օրթա-Քիլիսա, Դարբանտ, Ղափըլի, Տիրաքլար, Հոռոմ, Մաջիդլու, Հառիճ, Արթիկ, Մահմուտճուք, Շիրվանճուք, Սյոկյութլու, Մազարճուք, Մաստարա, Մեծ Թալին, Փոքր Թալին, Արուճ (Թալիշ), Բաշապարան, Ղարանլուխ, Ղարաքիլիսա, Մոլլա-Ղասում, Տամճըլու, Եղվարդ, Հովհաննավանք, Կարբի, Մուղնի, Էջմիածին (բոլոր շրջակա հիշատակարաններով), Երևան, Ավան, Գառնի, Գեղարդ, Դվին, Արտաշատ։

5

Ընդարձակ թարգմանություններ եվրոպացի գիտնական-ճանապարհորդներու աշխատություններեն թե՛՚ Հայաստանի և թե՛ ուրիշ արևելյան երկրներու վերաբերյալ։ Այս թարգմանություններուն ավելցած են ծանոթություններս և քննադատական դիտողություններս։

1

Որովհետև մինչև 1912 թվականը գծագրական աշխատություններ ինչ որ ունեի փոխադրած էի Վիեննա տպագրված լուսանկար պատկերներովս միասին և ըստ իմ պայմանագրի թողած էի համալսարանի գեղարվեստա-պատմաբանականի լսարանին մեջ, ստանալով ընկալագիր, ինքս վերադարձա Կովկաս, որպեսզի ամբողջացնեմ պակաս մնացած որոշ աշխատություններս և, եթե կարելի է, ավելացնեմ նաև նոր նյութեր։

Այս ճանապարհորդություններս, ճանապարհները փակվելուն պատճառով[1], տևեցին երեք տարի (փոխանակ մեկ տարիի)։ Ուստի այս երեք տարվան ժամանակամիջոցին մեջ, գծագրական կես թերթի մեծությամբ թերթերու վրա հավաքած

  1. I համաշխարհային պատերազմի հետևանքով (Ն. Թ.):