Այս էջը հաստատված է
159. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
(էջ 284)
Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։
- Էջմիածնի շրջանի գյուղեր (տե՛ս 156-րդ նամակի № № 6 և 7 ծանոթությունները:
- Տե՛ս 156-րդ նամակի № 2 ծանոթությունը։
- Խոսքը դեպի Սովետական Հայաստանի շրջանները գիտական արշավանքի դուրս գալու մասին է։
160. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
(էջ 285)
Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում: Առաջին անգամ տպագրվել է՝ Թ. Թորոմանյան, նյութեր, հատ. II, էջ 265-270, թյուրիմացաբար թվագրված հունիսի 16-ին:
- Խոսքը II դարի սկզբում հիմնադրված Վաղարշապատ քաղաքի մասին է:
161. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
(էջ 287)
Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում: Տպագրվում է առաջին անգամ։
- Տե՛ս 156-րդ նամակը։
- Տե՛ս 159-րդ նամակի № 3 ծանոթությունը:
162. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
(էջ 289)
Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում: Տպագրվում է առաջին անգամ։
- Խոսքը հուշարձանների ուսումնասիրման նպատակով գործուղումների դրամական ֆոնդի մասին է։
- Տե՛ս նախորդ նամակը։
- Պաշտոնական վկայական, տվյալ դեպքում Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի ներկայացուցիչ, կամ նրա կողմից լիազորված անձ համարվելու մասին։
- Գյուղ Աշտարակի շրջանում, որը հարուստ է նախաքրիստոնեական պաշտամունքի հուշարձաններով (տե՛ս Թ. Թորամանյան, Նյութեր, հատ. I և II)։
- Հավանաբար Թորամանյանը ակնարկում է Շամիրան գյուղի հուշարձանների մասին Երվանդ Լալայանի անիրազեկությունը: