Այս էջը հաստատված է

167. ՍԵՆԵՔԵՐԻՄ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

(էջ 298)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Տպագրվում է առաջին անգամ:

  1. Խոսքը դոլմեն կոչված կառույցների մասին է, որոնք ըստ ավանդության գաճաճ ցեղերի բնակարաններ են, պատրաստված հսկաների (օղուզ) ցեղերի կողմից (տե՛ս Թ. Թորամանյան, Նյութեր, հատ. I, էջ 4-5)։
  2. Ղըզըլ Թամիրը (այժմ՝ Ոսկեվազ Աշտարակի շրջանում) հայտնի է հեթանոսական շրջանի և VII դարի հուշարձաններով։
  3. Բերդաքաղաք Արագածի հարավ-արևելյան լանջին։
  4. Այդ կոթողը ավանդաբար կոչվում է տիքմատաշ (տե՛ս Թ. Թորամանյան, նյութեր, հատ. II, էջ 229)։


168. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 299)

Բնագիրը` ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Առաջին անգամ տպագրվել է` Թ. Թորամանյան, Նյութեր, հատ. II, էջ 268։

  1. Տե՛ս 156-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  2. Հայաստանի պատմության պետական թանգարան։


169. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 300)

Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։ Թարգմանություն Ս. Տեր-Հակոբյանի։

  1. Նկատի ունի այն չափագրությունները, որոնք 1913 թվականից գտնվում էին իր մոտ և օգտագործել էր 1918 թվականին հրատարակած «Dic Baukunst der Armenier und Еurора» երկհատոր ուսումնասիրության մեջ։ Իսկ վերջին արտահայտության մասին տե՛ս 132-րդ նամակի № 2 ծանոթությունը։
  2. Խոսքը նախորդ ծանոթությունում նշված ուսումնասիրության մասին է։
  3. 1924 թվականին Ավստրիայում տեղի է ունեցել դրամական դևալվացիա (10000 կրոնը փոխարինվել է մեկ շիլլինգով), որի հետևանքով նշված գումարը արժեքազրկվել է։
  4. Այդ գրքույկը մինչև այժմ, առանց օգտագործվելու գտնվում է Թորամանյանի արխիվում։
  5. Կամենում է ասել, որ կարող է կորչել (ծ. թ.)։
  6. Ակնարկը ուղղված է Ներսես Ակինյանին, իբրև Թորամանյանի՝ Ստրժիգովսկուն ուղղված նամակի թարգմանիչի, որը հիշյալ ժամանակամիջոցում գտնվում էր Էջմիածնում։


170. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

(էջ 302)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։