Այս էջը հաստատված է
- Խոսքը Ստեփան Լիսիցյանի որդու մասին է, որը 1913 թվականին Վիեննայում Թորամանյանի նկատմամբ ցուցաբերել էր արտակարգ հոգատար վերաբերմունք (տե՛ս 114-րդ նամակի № 1 ծանոթությունը և № 118 նամակը)։
- Տե՛ս 117-րդ նամակի № 5 ծանոթությունը։
- Ակնարկը առաջին համաշխարհային պատերազմի մասին է։
- Տե՛ս 132-րդ նամակի № 2 ծանոթությունը։
- Տե՛ս 150-րդ նամակի № 4 ծանոթությունը։
- Տե՛ս 169-րդ նամակի № 3 և 4 ծանոթությունները։
- Խոսքը Ավետ Գաղանճյանի մասին է։
- Տե՛ս 196-րդ նամակի № 5 ծանոթությունը։
- 9ա. Տե՛ս 143-րդ նամակի № 1 ծանոթությունը։
- 9բ. Այդ նեգատիվների մի մասի կրկնօրինակներից, որ գաղթելիս Թորամանյանը հետը չէր վերցրել, փրկվել էին։ Հետագայում նրանց վրա նորերը ավելացնելով, 700 հատ վաճառեց ՀՀՊ Կոմիտեին։ Այժմ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ (Տե՛ս նաև 98-րդ նամակի № 3 ծանոթությունը)։
- 10. «Խորհրդային Հայաստան»—օրգան ՀԿ(Բ)Կ Կենտկոմի, Երկոմի և ՀՍԽՀ Կենտգործկոմի, լույս է տեսել Երևանում (1921 — 1934)։
- 11. «Խորհրդային Հայաստան», 1927, № 53։
- 12. Տե՛ս 150-րդ նամակի № 4 ծանոթությունը։
- 13. Տե՛ս 194-րդ նամակի № 9 ծանոթությունը։
- 14. Նկատի ունի Լուսժողկոմատի առ 17 մարտի 1928 թվականի № 806 հրամանը, որի համաձայն Թորոս Թորամանյանը ազատ է արձակվել գիտության և արվեստի ինստիտուտի ավագ գիտական աշխատակցի պաշտոնից՝ հաստիքների կրճատման պատճառով (հրամանի պատճենը տե՝ս Պետշինի հուշարձանների պահպանության բաժնի արխիվում)։
Նույն Լուսժողկոմատի որոշմամբ 1930 թվականի հունվարի 1-ից Թորամանյանը նշանակվել է Հայաստանի պետական թանգարանի ճարտարապետական բաժնի վարիչ, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը (Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ Հայաստանի պատմության պետական թանգարանի արխիվում)։
206. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
(էջ 356)
Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում: Տպագրվում է առաջին անգամ։
- Արմավիրում հունարեն արձանագրություն գտնվել է մի քանի անգամ։ Խոսքը 1911 թվականին Արմավիրի բլրի հարավային լանջի ժայռի վրա հայտնաբերված արձանագրության մասին է, որը ունեցել է երեք տեքստ հետևյալ բովանդակություններով.
- ա. բարոյախոսական,
- բ. անհայտ ողբերգությունից մի հատված,
- գ. նվիրատվական ցանկ, որը վերաբերվում է III—II դարերին (տե՛ս Болтунова А. И. Греческие надписи Армавира, «Известия Армянского филиала Академии наук СССР», 1942, № 1—2).
ՀՀՊ Կոմիտեի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հանձնարարությամբ Թորամանյանը ցանկապատել է վերոհիշյալ արձանագրությունը և վրան ծածկել շվաքարանով։