«Վագրենավորը» պոեմը (1937), 1925 թվականից եղել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի անդամ:
ԱՍԱՏՈԻՐ — Տե՛ս Հովհաննիսյան Ասատուր։
ԱՍՈ — Անին պեղող բանվոր։
ԱՎԵՏԻՍ — Տե՛ս Պետրոսյան Ավետիս։
ԱՏՐՊԵՏ (Մուբայաջյան Սարգիս 1850 — 1937) — Վիպասան, հեղինակ՝ «Տժվժիկ» երգիծաբանական հայտնի պատմվածքի։ Եղել է «Սուրհանդակ» և «Ախուրյան» թերթերի խմբագիրներից։ Գրել է հնագիտական բնույթի հոդվածներ և ուսումնասիրություններ։
ԱՐԱՄ — Ատաղձագործ, աշխատել է Անիի թանգարանում պեղումների տարիներին:
ԱՐԾՐՈԻՆԻ ԳԱԳԻԿ I — Վասպուրականի թագավոր (908 — 943)։
ԱՐԾՐՈԻՆԻ ՍԵՆԵՔԵՐԻՄ — Վասպուրականի թագավոր XI դարում, որը երկիրը վաճառել է բյուզանդացիներին և փոխարենը ստանալով Սեբաստիան, իր ժողովրդի հետ գաղթել է այնտեղ։
ԱՐՇԱՐՈԻՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ — Կոստանդնուպոլսի պատրիարքը 1912 թվականի դեկտեմբերից մինչև 1913 թվականի օգոստոսը:
ԱՐՈԻԹ (ուստա, վարպետ) — Վերանորոգող հյուսն Անիում:
ԱՐՏԱԿ (եպիսկոպոս) — Տե՛ս Սմբաթյան Արտակ:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ Ա. — Տե՛ս Լեո։
ԲԱԲԱՅԱՆ ՎՌԱՄ — Մտավորական, Ալեքսանդրապոլի գրադարանապետ։
ԲԱԲԱՅԱՆՑ ԱՎԵՏԻՔ (1844 —1913) — Զինվորական բժիշկ։ Աշխատակցել է Վահան Արծրունու խմբագրությամբ լույս տեսնող «Гигиенический листок» ամսագրին։
ԲԱԲԿԵՆ (վարդապետ)—Տե՛ս Աղավելյան Բաբկեն։
ԲԱԳՐԱՏՈԻՆԻ ԱՇՈՏ III — Հայաստանի թագավոր (953 — 977), որը 961 թվականին Անին հռչակեց մայրաքաղաք։
ԲԱԳՐԱՏՈԻՆԻ ԳԱԳԻԿ I — Հայաստանի թագավոր (990 — 1020), որի օրոք մեծ չափով ընդլայնվել է պետության սահմանները։
ԲԱԳՐԱՏՈԻՆԻՆԵՐ — Հայ իշխանական տոհմ, թագադիր ասպետ տիտղոսով։ Նրանց սերունդները 885—1045 թվականներին վերականգնեցին Հայաստանի պետականությունը։
ԲԱԴԱԼ — Տե՛ս Սարգսյան Բադալ։
ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ (1877—1941) — Մանկավարժ, Հայաստանի գլխավոր ճարտարապետի վարչության և ՀՀՊ Կոմիտեի գանձապահ ու գործերի կառավարիչ։
ԲԱԼՏՐՈԻՇԱՅՏԻՍ ՅՈԻՐԳԻՍ (Baltrusaitiss Jurgis) — Արվեստի պատմաբան: Իր երկու ուսումնասիրություններում (տե՛ս № № 192 և 199 նամակների ծանոթագրությունները), ցույց է տվել հայկական ճարտարապետության ազդեցությունը ռոմանո-գոթական ճարտարապետության վրա:
ԲԱՍՄԱՃՅԱՆ — Տե՛ս Բասմաջյան Կարապետ։
ԲԱՍՄԱՋՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ (1864 —1942) — Բանասեր, հնագետ, 1899—1908 թվականներին Փարիզում խմբագրել է «Բանասեր» հանդեսը։ Հեղինակ է մի շարք հնագիտական բնույթի աշխատությունների։
ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆ ՍԵԴՐԱԿ (ծնվ. 1900) — Հնագետ, պատմական գիտությունների թեկնածու։ Մինչև 1938 թվականը եղել է Հայաստանի Կուլտուր-պատմական,