Գրել է ազգագրական և պատմական բնույթի երկու աշխատություն (առ այսօր անտիպ) իր ծննդավայրի մասին։ Այդ աշխատությունների ձեռագրերը պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում։
ՀՈՎԵԼ—Տե՛ս Կարինյան Հովել։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ — XIX դարի գրիչ-պատմիչ։ Գրել է
Սեբաստիայի ս. Նշան վանքի պատմությունը: Եղել է Շապին Գարահիսարի հոգևոր առաջնորդը։
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՍԱՏՈԻՐ (ծն. 1894) — Զվարթնոց հուշարձանի պահակը 1922-1966 թվականներին։ Այժմ թոշակառու։
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ — Հին Թալինի գյուղխորհրդի նախագահ։
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՅԿԱՆՈԻՇ (ծնվ․ 1905) — Տնտեսուհի: Կ․ Պալյանը նրան է կտակել իր գրական արխիվը, որը ստացվել է 1964 թվականին Կահիրեից:
ՀՈՎՍԵՓՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ (1867-1952) — Հայագետ, բանասեր, արվեստի պատմաբան, գրել է հայ արվեստի և հատկապես հայ մանրանկարչության հետ կապված մի շարք աշխատություններ։ Հոգևորական գործիչ, 1943 թվականից մինչև 1952 թվականը կաթողիկոս Մեծի տանն Կիլիկիո:
ՀՈԻՍԻԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ — Տե՛ս Մովսեսյան Հուսիկ:
ՂԱԶԱՐ — Տե՛ս Մխիթարյան Ղազար։
ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ — Անհայտ (նամակ № 144)։
ՂԱՐԻԲՅԱՆ ՀՐԱՆՏ — Էջմիածնի գավգործկոմի նախագահ։
ՂԵՎՈՆԴ ԵՐԵՑ — XIII դարի պատմիչ։ Գրել է 632 — 788 թվականների իրադարձությունները՝ Արևելյան ազգերի, պատերազմների, արաբների նվաճումների, նրանց դեմ Հայաստանի պայքարի, Բյուզանդիայի մասին և այլն:
ՂՈԻԿԱՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ (1905 —1950) — Անասնաբուժակ։
ՂՈԻԿԱՍՅԱՆ ՄԻՍԱԿ (1872 — 1942) — Հողաչափ և մանկավարժ իր ծննդավայր Ճալա գյուղում։ 1931 թվականից Հնությունների պահպանության կոմիտեի հրահանգիչ, նախ Լենինականում, իսկ հետո Երևանում։ Նրա միջոցով պետական պատմական թանգարանը ձեռք է բերել բազմաթիվ հնագիտական արժեք ներկայացնող նյութեր։ Դեռևս Անիի պեղումների շրջանում սերտ բարեկամության մեջ է եղել ակադեմիկոս Մառի ճարտարապետ Թորամանյանի հետ։
ՄԱԿԻՆՑՅԱՆ ՊՈՂՈՍ (1884 — 1937) — Գրականագետ, քննադատ, թարգմանիչ, հեղափոխության մասնակից և սովետական կարգերի հաստատումից հետո պետական գործիչ: 1925 — 1927 թվականներին աշխատել է Իտալիայում՝ ԽՍՀՄ առևտրական ներկայացուցչությունում։
ՄԱՄԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ — Շինարար տեխնիկ Վաղարշապատում։
ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ՍՈՒՔԻԱՍ — Իրավաբան, հիդրոլոգ (ջրաբան), ՀՀՊ կոմիտեի ներկայացուցիչ։
ՄԱՆԱՍՅԱՆ ՈՈԻԲԵՆ — Էջմիածնի միաբան, դիվանապետ:
ՄԱՌ ՅՈԻՐԻ ՆԻԿՈԼԱՅԵՎԻՉ (1893 — 1935) — Ն. Մառի որդին, իրանագետ։ Մանկության տարիներին եղել է Անիում։
ՄԱՌ ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ (1864 — 1934) — Ականավոր գիտնական, բանասեր լեզվաբան, հնագետ, ակադեմիկոս։ 1892 — 1893 և 1903 — 1918 թվականներին ղեկավարել է Անիի պեղումները, որոնց արդյունքները ամփոփված են նրա «Ани» մեծարժեք աշխատությունում։