Այս էջը հաստատված է

ՊՈԻԼԵՅ ԼԿՈԻԶ (Boulaye Le Gouz) — Ֆրանսիացի գիտնական ճանապարհորդ։ 1647 թվականին Պարսկաստան գնալիս անցել է Հայաստանի վրայով և արժեքավոր տեղեկություններ հաղորդել հայկական հուշարձանների մասին:

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ — Տե՛ս Մանասյան Ռուբեն։

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԷՖԵՆԴԻ — Անհայտ։
ՍԱՀԱԿՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ — Հոգևորական, Էջմիածնի եկեղեցական գործերի դիվանապետ։
ՍԱՀԱԿՅԱՆ ՇԱՎԱՐՇ (1881 — 1915) — Հոգևորական, Եվդոկիայի առաջնորդ։
ՍԱՆԱՏՐՈԻԿ ԹԵՈԴՈՐՈՍ ԱԲԵՂԱ — Անհայտ։
ՍԱՐԱՋՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՆ (ԽԱՉԻՍԱՐ. 1849 — 1929) — Բանաստեղծ Կ․ Պոլսից։ 1898 թվականից Թավրիզի բնակիչ։ 1912 թվականին եղել է Անիում և իր տպավորությունները հրատարակել «Բյուզանդիոնում» (1913, № № 5032 — 5037)։
ՍԱՐԱՖՅԱՆ ԱԶՆԻՎ (ծնվ. 1910) — Տնտեսագետ, աշխատում է Հայաստանի կենտրոնական վիճակագրական վարչությունում, որպես Երևան քաղաքի շրջանային տեսուչ։
ՍԱՐԱՖՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ (1896—1952) — Իրավաբան, եղել է Էջմիածնի շրջանի և 1929 թվականից Երևան քաղաքի ու մարզի դատախազ։ Էջմիածնում եղել է Թորամանյանի դրացին։
ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԴԱԼ— Սուրմալվեցի զուռնաչի։ 1923 — 1926 թվականներին եղել է Զվարթնոցի պահակ։
ՍԱՐԳՍՅԱՆ ՄԵՍՐՈՊ — Եղվարդեցի (նամակ № 170)։
ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ — XIX դարում հոգևոր առաջնորդ Շապինգարահիսարում։
ՍԱՐՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ (ծնվ. 1880) — Անվանի գեղանկարիչ, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ 1923 թվականին նշանակվել է Հայաստանի հուշարձանների պահպանության նորակազմ կոմիտեի անդամ:
ՍԵԲԵՈՍ — Պատմիչ VII դարի։ Գրել է VI—VII դարերի 50-ական թվականների Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատմությունը՝ «Պատմութիւն Սերեոսի եպիսկոպոսի ի Հերակլ»։
ՍԵՄ<ՅՈՆ> ՆԻԿ<ՈԼԱԵՎԻՉ > — Տե՛ս Պոլտորացկի Ս. Ն.։
ՍԵՆԵՔԵՐԻՄ — Տե՛ս Տեր-Հակոբյան Սենեքերիմ (նամակներ № № 160, 165, 166, 174):
ՍԵՆԵՔԵՐԻՄ ԹԱԳԱՎՈՐ — Տե՛ս Արծրունի Սենեքերիմ (նամակներ № № 94, 96)։
ՍԻՄՅՈՆ, ՍԻՄՈՆ — Տե՛ս Հախումյան Սիմոն։
ՍՄԲԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ — Հոգևորական, Էջմիածնի միաբան, Տաթևի վանքի վանահայր։
ՍՅՈՒՆԵՑԻ ՍՏԵՓԱՆՆՈՍ — Տե՛ս Օրբելյան Ստեփաննոս։
ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ ԽՈՐԵՆ — Հոգևորական գործիչ, քահանա, Կարսի հոգևոր հովիվ։
ՍՏՉԻԳՈՎՍԿԻ — Տե՛ս Ստրժիգովսկի։
ՍՏՐԺԻԳՈՎՍԿԻ ՅՈԶԵՖ (Strzygowski Josef. 1862 — 1941) — Ավստրիացի արվեստաբան, պրոֆեսոր Վիեննայի համալսարանում։ 1889 և 1913 թվականներին եղել է Հայաստանում։ Ուսումնասիրել է պատմական հայ գեղարվեստը և գրել է «Edschmiatsin Evangeliаr» («Էջմիածնի ավետարանը»— ուսումնասիրություն հայկական, ռավեննական և ասորա-եգիպտական արվեստի):