ԵՐԵՐՈՒՔԻ (ՎԱՑ) ՏԱճԱՐ — Եռանավ բազիլիկ, կառուցված IV—V դարերում:
Գտնվում է Ղըզըլ-Ղուլա գյուղում։
ԵՐԵՐՎԱՑ ԱՎԵՐԱԿ — Տե՛ս Երերուքի (վաց) տաճար:
ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ — Տե՛ս Եղվարդի եկեղեցիներ:
ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐ (ս. Գրիգոր) — Ներքուստ քառաբսիդ, արտաքինից բազմանիստ, եռահարկ, կենտրոնագմբեթ։ Կառուցել է Ներսես III կաթողիկոսը 643—652 թվականներին Վաղարշապատի մոտ: Իր յուրօրինակ հատակագծով, ծավալա-տարածական հորինվածքով և կառուցվածքային համակարգով հանդիսանում է միջնադարի քրիստոնեական արվեստի եզակի ստեղծագործություն։ Ավերվեք է X դարում: Պեղվել է 1901 —1904 թվականներին։ Թորամանյանի վերակազմության նախագիծը տես Strzygowski, նշվ. աշխ., հատ. I, էջ 113, 117 հատ. II, էջ 686։
ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՃԱՐ — Կաթողիկե եկեղեցի։ Հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 301—303 թվականներին։ Հետագայում՝ V դարում, Հայաստանի մարզպան Վահան Մամիկոնյանի, VII դարում Կոմիտաս և Ներսես III կաթողիկոսների կողմից ենթարկվել է ձևափոխության։ Կից կառուցվել է զանգակատուն 1654 — 1658 թվականներին։ ճարտարապետական առումով նշանակալից դեր է կատարել Հայաստանում խաչաձև-կենտրոնագմբեթ ոճի ձևավորման գործում։
ԹԱԼԻՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ — ա. Մեծ կաթողիկե — Ս. Հովհաննես — Գմբեթավոր բազիլիկ, հատակագծով Դվինի կրկնությունը։ Նշանավոր է ներքին տեսքի և ճակատների մշակմամբ, ինչպես նաև կառուցվածքային համակարգով։ Ըստ ճարտարապետական հատկանիշների VII դարի ստեղծագործություն։
— բ. Փոքր եկեղեցի (ս. Աստվածածին) — Ներսից և դրսից խաչաձև գմբեթավոր: Կառուցել է Ներսեհ Պատրիկ իշխանը 689 թվականից հետո:
ԹԱԼԻՇԻ ԿԱԹՈՂԻԿԵ — Տե՛ս Արուճի կաթողիկե։
ԹԱՄԶԱՐԱՅԻ ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ — Գտնվում է Շապին Գարահիսարում։ Կառուցումը վերագրվում է Սենեքերիմ Արծրունու որդիներին (XI դար)։
ԼՄՊԱՏԱՎԱՆՔ կամ ԼՄՊԱՏԱ ս. ՍՏԵՓԱՆՆՈՍ — Ներսից և դրսից խաչաձև, գմբեթավոր մատուռ-եկեղեցի։ Կառուցվել է VI—VII դարերում: Գտնվում է Արթիկից 2—3 կմ հարավ-արևմուտք։
ԽԾԿՈՆՔԻ ՎԱՆՔ — Ճարտարապետական անսամբլ, կազված VII — XI դարերում կառուցված հինգ եկեղեցիներից՝ ս. Սարգիս, ս. Կարապետ, ս. Աստվածածին, ս. Ստեփաննոս և 1 կմ արևելք՝ Լուսավորիչ։ Այժմ կանգուն է միայն ս. Սարգիսը: Առաջին երկուսի Թորամանյանի կատարած չափագրությունները տե՛ս Strzygowski, նշվ. աշխ. հատ. I, էջ 105, մնացածները հեղինակի արխիվում, առ այսօր անտիպ։
ս. ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ — Գտնվում է Սեբաստիայի ս. Նշան վանքում: Վերջին դարերի գործ։
КИЗИЛКУЛИНСКАЯ БАЗИЛИКА — Տե՛ս Երերացի (վաց) տաճար։
ԿՈՇԻ ԵԿԵՂԵՑԻ — Խաչաձև հատակագծով։ Կառուցվել է VII դարում։
ՀԱՂԲԱՏԻ ՎԱՆՔ — X—XIII դարերում կառուցված ճարտարապետական մեծարժեք հուշարձաններ՝ եկեղեցիներ, իրենց գավիթներով, պարիսպներ, բուրգեր, խաչքարեր և այլն։
ՀԱՆՆԱՎԱՆՔ — Տե՛ս Հովհաննավանք։
ՀԱՋԻ ՂԱՐԱՅԻ (այժմ Նոր Կյանք) ԵԿԵՂԵՑԻ (ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ)—Ըստ ճարտարապետական
Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/567
Այս էջը հաստատված է