տարապետական հատկանիշների կառուցվել է VII դարում՝ Հռիփսիմեի տիպի:
ՀԱՌԻՃԻ ՎԱՆՔ — ա. Խաչաձև գմբեթավոր եկեղեցի, կառուցված VII դարում:
բ. Աստվածածին — Կառուցված XIII դարում: Գավթի արևելյան պատի վրա տեղավորված են Զաքարե ամիրսպասալարի և Ւվանե աթաբակի կտիտորական բարձրաքանդակները և նրանց թագագլուխ թևավոր առյուծ զինանշանը։
ՀՈՌՈՄԻ ԵԿԵՂԵՑԻ — Կառուցված է միջնաբերդում։
ՀՈՌՈՄՈՍԻ ՎԱՆՔ — Հիմնադրվել է X դարում։ Կազմված է երեք
գմբեթասրահ եկեղեցիներից՝ ս. Մինաս (X դար), ս. Գևորգ (XI դար), որոնք ըստ Թորամանյանի կառուցվել են իբրև Բագրատունի թագավորների դամբարան, և ս. Հովհաննես իր գավթով՝ կառուցված 1038 թվականին։
ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ — ա. Միանավ բազիլիկ, կառուցված IV դարում։
— բ. Կառուցված XIII դարի երկրորդ քառորդում։
— գ. Մեկ ժամատնով երկու եկեղեցի, կառուցված XII դարի երկրորդ կեսում։
ՀՌԻՓՍԻՄԵԻ ՎԱՆՔ — Իր հատակագծով և ծավալային տարածական լուծմամբ հանդիսանում է հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիների դասական օրինակ: Կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը 618 թվականին։ Թորամանյանի կատարած չափագրությունը տե՛ս Strzygowski , նշվ. աշխ,, հատ. I, էջ 93 և 94:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ — Ըստ ավանդության կառուցել է Ներսես Շնորհալին XII դարում։ Գտնվում է Սեբաստիայի Աղտուց կամ Տուզ Հիսարի վանքում:
ՂԸԶԸԼ ՂՈԻԼԱՅԻ ԲԱԶԻԼԻԿ — Տե՛ս Երերուքի (վաց) տաճար։
ՂՈՇԱՎԱՆՔ — Տե՛ս Հոռոմոսի վանք։
ՂՈՇԱՎԱՆՔԻ ս. ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ — Տե՛ս Հոռոմոսի վանքի եկեղեցիներ:
ՄԱԶԱՐՃՈԻՔԻ — ա. Հնագույն փոքր եկեղեցի — (Ամենափրկիչ) — Միանավ սրահ, պայտաձև կամարներով։ Կառուցվել է V—VI դարերում:
բ. Փոքր եկեղեցի (Աստվածածին) — Գմբեթավոր խաչաձև, VI— VII դարերի ճարտարապետական բնորոշ հատկանիշներով։
ՄԱՀՄՈԻՏՃՈԻՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ — ա. Գյուղի միջի եկեղեցի՝ գմբեթավոր, ներքուստ և արտաքուստ խաչաձև։ Կառուցվել է VII դարում:
բ. Մակարավանք — Կառուցվել է X դարում, ունեցել է գավիթ։ Գտնվում է գյուղից 2 — 3 կմ հարավ-արևմուտք։
գ. XIII դարի եկեղեցի, գտնվում է գյուղից 3 — 4 կմ արևմուտք:
ՄԱՋԻՏԼՈՒԻ ԵԿԵՂԵՑԻ (այժմ Նոր Կյանք) — Ներքուստ և արտաքուստ խաչաձև, գմբեթավոր, կառուցվել է VII դարի վերջում:
ՄԱՍՏԱՐԱՅԻ ԵԿԵՂԵՑԻ — Քառաբսիդ, կենտրոնագմբեթ։ Կառուցվել է VI—VII դարերում։
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ — Եկեղեցիների խումբ, որոնցից գլխավորն է
գմբեթասրահ կաթողիկեն, կառուցված (986—1029) սպարապետ Վահրամ Պահլավունու կողմից իբրև տոհմային դամբարան։
ՄՈԽՐԱԲԼՈԻՐ — Պղնձեքարյա (էնեոլիթյան) շրջանի բնակատեղի՝
Էջմիածնի շրջանում։ Հնագիտական արժեքների առաջին հավաքողը եղել է Թ. Թորամանյանը, իսկ մանրամասն ուսումնասիրությունը կատարել է հնագետ Սանդրո Սարդարյանը:
Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/568
Այս էջը հաստատված է