ՄՐԵՆԻ ՏԱՃԱՐ (ԿԱԹՈՂԻԿԵ) — Գմբեթավոր բազիլիկ եկեղեցի կառուցված 639 կամ 640 թվականներին։ Կառուցումը վերագրվում է Հայաստանի մարզպան Դավիթ Սահարունուն։
ՆԵՐՍԵՍԻ ԱՊԱՐԱՆՔ (ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ) — Ներսես III կաթողիկոսի վեհարանը և միաբանների բնակարանները, կառուցված Զվարթնոց տաճարի մոտ VII դարում։ Պեղվել է 1904 թվականին։
ՆԵՐՍԵՍ Գ-Ի ԱՊԱՐԱՆՔ — Տե՛ս Ներսեսի ապարանք։
ս. ՆՇԱՆ ՎԱՆՔԻ ս. ՆՇԱՆ ՏԱՃԱՐ — Գտնվում է Սեբաստիայում։ Կառուցումը ըստ ավանդության վերագրվում է Սենեքերիմ Արծրունուն (XI դար)։
ՇԻՐԱԿԱՎԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ — ա. VII դարի եկեղեցի, գտնվում է գյուղի արևելյան կողմում։ Ավերված։
ՇԻՐՎԱՆՃՈԻՔԻ ՀԻՆ ԵԿԵՂԵՑԻ — Միանավ, թաղածածք, կառուցվել է մինչ V դարը: Գտնվում է Արագածի արևմտյան լանջի վրա։
ՇՈՂԱԿԱԹ — VII դարի վկայարան, հետագայում ձևափոխված:
Գտնվում է Էջմիածնում:
ՊԱՆԱՅԻ ԵԿԵՂԵՑԻ, ՏԱՃԱՐ — Տե՛ս Բանայի տաճար։
ՊԵՇՔԻԼԻՍԵ — Տե՛ս Խծկոնքի վանք։
ՌՈԻԶՈԻՔԱՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ — Հոռոմոսի վանքի ս. Հովհաննես եկեղեցու պատին կից:
ՍԱՆԱՀՆԻ ՎԱՆՔ — X—XIII դարերում կառուցված ճարտարապետական մեծարժեք հուշարձաններ` եկեղեցիներ, ժամատներ, ճեմարան, գրատուն, նշխարատուն և այլն։
ՍՅՈԿՅՈԻՏԼԻԻ (այժմ Սառնաղբյուր) ԵԿԵՂԵՑԻ — Կառուցվել է X—XI դարերում։ Գտնվում է ձորալանջի վրա։
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ — Կազմված է IX—X, XII—XIII և XIII դարերի
ճարտարապետական հուշարձաններից՝ եկեղեցիներ, բնակելի խցեր, արվեստանոցներ, գրատուն, հուշասյուն և այլն։
ՏԱՄՃԼՈԻԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ-ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԻՋԻ — ա. IV—V դարերի հուշարձան, այժմ կիսավեր։
— բ. XIII դարի եկեղեցի իր գավթով։ Արևմտյան ճակատի անկյուններին ունի աշտարակաձև, եռահարկ զանգակատներ։
ՏԵԿՈՐԻ ՏԱՃԱՐ — V դարում ձևափոխված և վերածնված քրիստոնեական գմբեթավոր եկեղեցու։ Այդ հուշարձանի պատմական նշանակության մասին Թորամանյանը գրում է. «Հայկական եկեղեցիներու առաջին տիպը, և հայ ճարտարապետության ինքնուրույն ոճի անխառն մարմնացում։ ...Իսկական դպրոց կարգ մը ակնախտիղ ոճերու, որոնց ծննդավայրը գտնելու համար գիտնականներ երկար մոլորվեցան ուրիշ հեռավոր տեդերու մեջ փնտրելով» (տե՛ս «Ախուրեան», 1909, № 39)։
ՏԻՐԵՔԼԵՐԻ ԵԿԵՂԵՑԻ — Տե՛ս Դիրաքլարի եկեղեցի։
ՏՈԻԶՀԻՍԱՐԻ ՎԱՆՔ — Տե՛ս Աղտուց վանք։
ՔԱՍԱԽԻ ԵԿԵՂԵՑԻ — Գտնվում է համանուն գյուղում (Ապարանի շրջան)։
Կառուցված է եղել իբրև հեթանոսական մեհյան. V դարում ենթարկվել է ձևափոխության և վերածվել քրիստոնեական տաճարի եոանավ բազիլիկ տիպի:
ՔՅՈՒԼ ԹԱՓԱ — Տե՛ս Մոխրաբլուր։
ՕՀԱՆՆԱՎԱՆՔ — Տե՛ս Հովհաննավանք։