Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/102

Այս էջը սրբագրված է

Նոքա միայն կաճառեն զնոքօք շրջափակ
Ընդ ստուերս նոցա հետոց լրբենի մարտնչին.
Յոխորտան, սպառնան, հայհոյեն համարձակ
100 Այլ հպիլ, մերձենալ, շոշափել ոչ իշխեն։

Գիշախանձ զայրացմամբ պնդեն նոքա զհետ նորա
Կամ լարեն պարանոցս, կամ բոթեն եղջերօք
Մերթ ճոճեն զսուսերս, մերթ դիտեն դէպ ի նա
Մերթ բանան աստ զորկորս լի զազիր գարշելեօք։

Նոքա ճչան կամ ճղան, կամ բոռան ահագոչ
Կամ կմճթեն զմարմինս[1] կամ քծծեն զհերս իւրեանց.

Հարկանեն ատամամբք, կլանել դեգերին
Կամ բողոք ամբարձեալ նզովեն զանձն իւրեանց։

Մինն կեռէ շրթունս, միւսն հանէ զլեզուն,
110 Մինն մատամբք ճողոպրէ զներքին թերթիւր աչաց.
Մինն լարէ զցուցամատն ի կրծոց առ նոսա.
Այլք պչրեալք թափթափեն անընդհատ զգլուխ իւրեանց։

Կամ կծկեալ թռչի ոք իբր դժնե այ նետաօձ
Խածանել կամ շանթել զպարանոց նորա փայլ
Այլ բացեալ զկուրծս[2] մղեն ձեռնարկել նորա օդոց,
Կամ յառեն ձեռնաբռնուկ արգելել զնորա քայլ։

Այլ դշխոյն չքնաղ[3] փես այն պանծալի
Երթան անխռով, քայլեն անարգել.
Մինն պարկեշտ տեսլեամբ ի քուն իջանի,
120 Իսկ միւսն զարթուցեալ գայ զգիշերն հսկել:

Զիա՞րդ կարմրերանգ, հի՞մ լուսաճաճանչ
Շրթունք, հօրիզոնի՝ ուր տան զհամբոյր,
Հի՞մ դիւրաշարժուն նա բազկատարած
Կամ փարէ զիւր որդւովք կամ յղէ ի վեր։

Սիրտ նորա ճխայ ընդ գալուստ նոցա
Հրճուի, փայփայի, զմայլի զուարթալից.
Բանայ նա զիւր ծոց, պատրաստէ զիւր կայ
Դարմանել զնեղեալս յուղին յաղցալից:

  1. կրճատեն զատամունս
  2. զկուրծս իւրեանց
  3. պանծալի