Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/125

Այս էջը սրբագրված է

ԼԱՈԻՐԱ.



1 Ո՛չինչ հայեցուաճ յուսոյ մաքրէ զանկապատ լուսով
Զմռայլ իմ տխուր հոգւոյ ո՛հ այլ ո՛չ ևս Լաուրա
Հանդիպեսցին աչք քո աչաց իմոց
Եւ[1] խոսեսցին կրկին զսիրոյ մերոյ։

Խրոխտայր ինձ յաճախ ոտնաքայլ քո երկաթագամ
Ո՞վ մահ անդստին[2] յաղջամուղջս մանկութեան իմոյ
Ի արտասուք ինչ ինչ մայրենի հեղաւ
Ինձ ի վերայ թարշամեալ այտուց տղայոլթեանս։

Եւ ո՞ւր դու այժմ ո՞վ աւետաբեր՝ որ արձակես
10 Ի կապանաց զմահկանացուս ե՛կ արձակեա՛ զիս
Ցանկալի մահ։ Ցայնժամ սլացայց
Ընդառաջ Լաուրայի[3] և հրեշտակ նորա.

Մի՛ լա՛ր անմխիթար ո՛վ սգաւոր[4] գոչէ
Ինձ մահն արմաւենեօք զհասարակ գիշերեաւն
Հնչեն ինձ տխրաձայն կոչնակք[5]
Զանգակաց մեռելոց և բահք տապանաց։

Անձն իմ մխիթարեա՛ց փութով սլացայց[6] զԼաուրայիւ իմով
Հոսեա՛ց յափջութիւն իմ անդ, ուր ծնրադրէ Լաուրա,
Աղօթք և մաղթանք վասն նորա
20 Մինչ[7] ըմպեսցէ ի բաժակէ սիրոյ։

  1. Եւ կամ
  2. անողորմ
  3. և եղեց
  4. լալական
  5. Հնչեց ինձ զանգակք մեռելոց տխրաձայն հեծ եծաք
  6. վերացայց
  7. եթէ