10
Սիրելի թռչուն որպէս հանգստեամբ ննջես աստանօր
Ի մէջ թևոց[1] քոց[2] եղեալ զգլուխդ զառ ի վայր հակեալ
Երազես զնուագս քո տունջենային և կտցես զարմենայն օր
Ի քնքուշ[3] ձեռաց չքնաղ Դաֆնէի կամ շաքար մանրեալ
Կամ զոր ինչ երազք քո ղարմանադոյն[4] քեզ յառաջի բերեն
Ոհ[5] նախանձելի տասըն[6] անգամ վիճակ քո նախանձելի
Երջանիկ թռչնեակ քան զվիճակ իմ՝ որ ինձ ծանրագին[7]
Ոչ կափուցանեն զաչս արթասուաթոր[8] վարդերանգ փետուրք
Անոյշ նիրհանաց։ Եւ Դաֆնէ[9] յամենայն զարկ բազկի իմոյ
10
Կաշկանդի և կայ յինէն տարակաց յինէն հեռաւոր
Երանի աստուածք զիս փոխարկէին ի ձև այս թռչնոյ
Հիմ ոստոստալով զիա՞րդ ճխալով[10] կամէի թռչիլ
Ընդ առաջ Դաֆնէի տատանեալ[11] ծոցոյն շարմաղ, լուսափայլ[12]
Հիմ օրօրէի զիս ի վերայ թվաց և ի պսակաց
Ոսկեթել հերաց նորա ինձ հիւսեի զերդ քաղցրանուագ:[13]
Եւ ի հարկանել շնորհալի մատանց նորա զքնար
Կամէի հեծել առ թևօք նորա և հոգւոց հանել.
Մինչև ստանալ զհամբոյր գոհութեան ի շրթանց նորա.
Անդ ոչ վախէի զարքայից ինչ փառս ընդ իմում փառաց
20
Եւ եթէ հարիւր չքնաղ օրիօրդք ի շինականաց
Տեսեալ զմետաքսեայ պալար հանդերձից պատիւ համարեն
Հաւատալ այսմիկ, յայնժամ և չաստուածք իսկ բոլորովին
[14]Ի ծագս Ոլիմփիա ոչ սակաւ առ այս զիս նախանձէին։