Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/130

Այս էջը սրբագրված է

ՀԱՆԳՍՏՈԻԹԻԻՆ



1 Դուստր եդեմի ո՜վ հանգստութիւն բնակեալ ի մթան աստ լռին մայրեաց
Որ յաղջամղջին ամփոփեալ[1] ձեռօք հանգչիս ի լուսափայլ թաւս
ծառաստանեաց։

Փողես[2] ընդ հովուաց ի վերայ աղբերց երղես ընդ հավուուհեաց ի ներքոյ
ծաղկանց։

Փնջես նոցա պսակ լսես զհնչիւն զանգակաց նոցա[3] պարող ոչխարաց
Սիրեմ ես զքեզ որպկս պատանին, սիրէ զհարսն իւր քաղցր հանգստութիւն
Հեղ զքեզ համակ ի դաշտս հոտանոյշ, կամ անդ ի թփին, ար սոխակք հանգչին։
Հազիւ նոլիրես սրտիս լուսաբեր[4] զքո անթառամ պսակ երկնային.
Եւ ո՞հ գրկես զիս որպէս գրկեցեր զփողահար [5]հովիւն զերգող հովուուհին։
Անցնիւր շարժ ծառոց, անցնիւր կական աղբերց, երգ շինականաց՝
որ գայ ի գիւղէն

10 Շունչ քո արդեն իսկ ով աստվածուհի ինձ ի յեղանակ երկնայնոց վախեն։
Անկեալ ի վերայ, կաթուածոց ցողոյ դիտեմ[6] երեկոյան աստղ քո սիրահար.
Դիտեմ[7] ի լուսինն ո՞վ հանգստութիւն՝ որ ի գլուխս[8] լերանց հայի քաղցրաբար։
Ժպտեա՚ց ինձ համակ[9] ով հանգստութիւն, որպէս ժպտեցար յաւուրս մանկութեանս
Մինչ գանգուրքս կոկեմ վարդովք[10] պսակեալ խաղայր ընդ օդոյ երեկօրէին։
Ոչ օրիօրդաց քաղաքին հրապոյր[11] ոչ կապուտ ինչ աչք ոչ պտկեալ բերան
Ձգեսցէ զիս ի քո ձեռաց ի հրճուանս պարառուաց կամ թէ քնարից քաղցրաձայն.
Աստանօր ի մէջ պտղոց և կաթին ընդ հարթեայ յարկաւ բարեկամո՛ւհի
Կաց առ իս մինչև տարցիս ի խուղ եդեմի ի ձեռս քաղցր[12] աղջկան մի։

  1. տարածեալ
  2. Շուհս
  3. լսես քաղցրությամբ, մինչ հնչեն զանգակք
  4. գուարթատուր
  5. զշուող
  6. սոյլ
  7. հայեմ
  8. որ ամոք
  9. ժպիտ քո ինձ միշտ
  10. ծաղկամբ
  11. Ոչինչ հրապոյր հարսանց աղաքին
  12. գուարճաղեմ