Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/140

Այս էջը սրբագրված է

ԳՐԵՑԱԻ Ի ՎԵՐԱՅ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԲԱԶՄԵՐԱԽՏ


ՈՒՍՈՒՑՉԻ ԻՄՈՑ ՅԱՐՈԻԹԻԻՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ


ԱԼԱՄԴԱՐԵԱՆ.



Ի 1836. 15 Մայիսի. Ի Նորն Նախիջևան.



1 Տապան սառնադէմ, այլ ինձ ցանկալի.
Ո՛չ տեսեալ դեռ զքեղ, նայեմ երևակ
Հուր արկեալ անշէջ ցաւոց անճարակ.
Մաշեաց զիմ հոգի, որ աստ ամփոփի։
Կարե՞մ լրջամիտ հայիլ ես ի քեզ
Առանց ողբալոյ ղօրհասս դառներես։

Խօսեա՛ց արդ ընդ իս անոյշ իմ դու Հա՛յր.
Արդին կարօտեալ կացեալ առընկեր,
Ուր քո ամփոփին նշխարք երկնանուէր.
10 Ցանկայ զքոյդ լսել ձայն քաղցրաբարբառ.
Այլ ո՛հ մեռանին յանկութիւն սրտիս
Ընդվայր որոնեմ զերկստծնոլնդդ յաստիս։

Հայիմ ի սենեակն, հայիմ ի տաճար,
Կենդանահայեաց դէմք քո հրեշտակային
Ինձ անձանանան և ի վայրս մթին,
Հուվիտք ՝ւ անդաստանք ձոր և լեռնավայրք
Ճեպմամբք քովք զմայլեալ այժմ ծիծաղին
Այլ ինձ նոքա միայն առարկայք սգագին.

Ա՞ստ էր թափելոց արիւնն՝ որ բիւրոց
20 ԿարԷր ներշնչել նոր կենդանութիւն
Կեանք այն թանկագին լի բարեօք անհուն
Ա՞ստ էր արժանի այսպէս կանխակործ,
Յառոյգ հասակի և յօտտր երկրի
Գազանաց լինել զոհ անփոխատրելի։

Ջնջեսցի՛ գիշերն ի ժամանակաց
Կարգէ՝ որ ի քուրձս խր աղջամղջին
Թագուցեալ ի մութս զորդիս խաւարին.
Ետ զանմեղն անխնայ ի ձեռս մեղսամած.
Չորասցի՛ բազուկն մի՛ տեսցէ նտ լոյս
30 Կենաց՝ որ զքո եհատ կենաց յոյս։ (հիւս)