Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/147

Այս էջը սրբագրված է

ԱՂԱՍՈԻ ՍՐՏԻ ՏԽՐՈԻԹՅՈԻՆԸ։


1 Լուսինն ամպերի միջովն լեղ տալով[1]
Սարերի ծէրին շողքը[2] քցելով.
Հազար տերևի, թփի արանքով
Ոսկու պես ֆռֆռում, փայլում է լուսով։

Մեկ մութը ձորում, քաշվել եմ նստել.
Սիրուն աղբրի ձենին ականջ դրել.
Չորս կողմս հովացել, անուշ հոտ բռնել.
Իմ սիրտն ա միայն խավար մնացել։

Երաբ էս սհաթին ո՛ր բարի հրեշտակն
10 Թևերը փռած էրեսիդ։ Ու փակ
Աչքերդ իր լիսը աշխարքից ծածկել
Հոգիդ անուշ քուն մտել, դինջացել։

Կամ թե չէ դու էլ կանգնել ես դռանն,
Ինձ միտքդ բերում Նազլու հրեշտակ ջան։
Ի՛նչ կլեր, մեկ հով շունչդ էլ ա բերեր
Երեսովս տար, ու հոգիս տաներ։

Առավոտն էլի լիսը կբացվի,
Բալքի թե արևս էսօր մեր մտնի,
Թող էս չոր քարը գերեզմանս ըլի,
20 Նազլո՛ւ ջան՝ մեկ օր էլա վրես արի:

  1. լողալով
  2. շվաքը