Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/156

Այս էջը սրբագրված է

Զքո խնդրեցից գեղ շնորհափայլ
30 Ի լռութեան գիշերային։
Քև իմ երազք ,անցցին։ Դարձեալ
Քոյ համեստ դէմք ինձ առաջին։

Խորք և ձորք ինձ տապալեսցին.
Լերինք, բարձունք առեալ զքոյ ձայն.
Ի հեռուստ աստ զիմ մեղմովին
Շարժեսցեն սիրտ ընդ քեզ կապեալ։

Արտասուք ջերմ՝ որք հեղանին,
Են զրկման միայն կաթիլք ցաւոց.
Այլ ի նոցա շիթս ջերմագին
40 Բորբոքեսցին իղձք մեր հոգւոց։

Քեզ յառաջեն զոլարճատեսիլ
Արարատեան ամբարձ լերանց
Ծագք երկնածիրք անդ ի ներկիլ
Յարևին շող ոսկեճաճանչ։

Մարմանդատիպ դաշտք և հովիտք
Պճնեալ ի զգեստ բիւրակերպեան.
Ի ծոց չքնաղ ծաղկափթիթ
Դարմանեսցեն զհիւրդ պատուական։

Քեզ անդ նախնեաց մեր՝ սուրբ կայան
50 Անդ ծննդեան վայր ցանկալի
Մատչին յողջոյն՝ ի՛մ սիրեկան,
Եւ դու ցաւի՞ս ի քում սրտի։ —

Քեզ ի Մասսայ երկնակատար
Եանգնեսցի տիպ բարեկամին.
Ցայգ և ցերեկ նա անդադար
Զքեզ տեսցէ կարօտագին։

Եւ առ դրան գերեզմանի
Հառաչանաց իմ շունչ վերջին
Քոյդ զգացեալ քաղցր սի՛րալի,
60 Սէր՝ խնդութեամբ ելցէ յերկին։

Անդ զուգակցեալ ի մի հոգի՝
Թէ աչք մարմնոյ չտեսցեն զմիմեանս։
Կարօտութիւն և իղձք սրտի
Մեր՝ եղիցին սէր անվախճան։ —