Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/16

Այս էջը սրբագրված է

Մեռանիմ ի քեզ՝ ժամանա՛կ անցեալ՝
30 Ժամանա՛կ շքոյ իմոց դիւցազանց.
Ո՜հ՝ ո՞ տայր և ինձ՝ անդ զիմ ջերմ արիւն
Հեղուլ ի յերկրի Վարդանայ յանուն։

Անկուշտ տապանար՝ ո՜հ՝ անքուն ցեցոյ
Լինիցին ոսկերք իմ այժմ ի բաժին.
Զոր բոլորընծայ ի սիր Հայրենեաց
Անդ ե՛ս զոհէի սիրով հեշտագին։

Երկնամբարձ խրոխտայք՝ լերի՛նք Արամեան.
Ցանկալի՛ բարձունք, նախնեաց իմ՝ կայա՛ն։
Հի՞մ ծիծաղէին նոքա ի ձեր տե՛ս.
40 Հի՞մ դուք յետնորդացս սքարա՛ն միայն։

Մասի՛ս, հին աւուրց կենդանի՛ արձան,
Ծերացեալ վարսիւք քովք սպիտակահեր.
Յո՞ր ոբդւոց զրկեալ, ո՞ւմ այժմ դու պաշտպան,
Անդ լեառն պարարտ, այժմ լեառն տրտմաբեր։

Ի ջնջիլ համայն սերնդոց երկրի,
Քո գագաթ միայն եղև փրկարան։
Ի խաղաղանալ արդ բոլոր ազգաց,
Դու քոյոց որդւոց լեալ ցաւոց դարան։

Քայլեցա՞ն արդեօք հարք, մարք իմ ազգի
50 Առ ստորոտովք քովք երբեմնակի.
Ցո՛յց ինձ համբուրել զնոցա ոտնավայր,
Ցո՛յց և ես թացից արտասուօք զտեղին։

Քաղեցի՞ն կուսանք, ողջամիտ հարսունք,
Զուարթուն պատանիք, նորափթիթ մանկունք
Զքո դաշտի ծաղիկս չքնաղ, պատուական,
Յընծայել միմեանց ի սիրոյ նշան։

Այդպէս ընթանայք դեռ գոռոզ, հանգիստ.
Ծիծաղի ալեօք ձեր՝ դիւթեալ զիմ սիրտ.
Երաս՛խ, Զանգի՛ գետք՝ կենդանի վկայք,
60 Զորովք քաջ մեռան Հայկազանց հսկայք։—

Առէ՛ք ընդ ձեզ զիմ արտասուս արեան,
Հեղե՛ղք ծարաւիք նախնեաց իմ՝ արեան.
Դուք՝ որք զԱնակայ կորուսիք զխուժան,
Դուք՝ որ տայք տեղի արդ մեր թշնամեաց։


16