Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/231

Այս էջը սրբագրված է

Քան անցնիւր մեր քայլ ի կեանս պսրտառիւր,
Քան՝ ,անցնիւր մեր քթիթ մահուամբ բեկանիւր։
110 Դո՛ւ միայն բարիք՝ մեր՝ ո՞վ շքութիւն.
Լաւ քան զամենայն կաթիլս գրգանաց
Դու փակես զծով վշտաց մեր՝ անհուն.
Բարեկա՛մ սրտից, քնքուշ զգացմանց.
Թակարդեալ յամայր քուսով խնդալից,
Վհատեալ յամայր ի ցաւս վշտալից։

Զի՞նչ մեզ տապանի յայնկոյս սպասէ
Իմաստունն անգամ գիտել ե՞րբ կարէ։
Տապա՞նն և փոշի ամինից վախճան.—
Շիջցի՞ և հոգին ի խախտ բնակութեան,
120 Թէ յերկինս ի վեր սլասցի ապա,
Դադարիլ ի վայրն անվերջ՝ մշտակայ:

Ո՛չ ոք զայս խորհուրդ վճռել աստ կարաց:
Հաստիչն ամենախնամ և զո՛րդն ստեղծ չնչին:
Կենդանիք և մեք՝ գործք նորա ձեռաց։
Նացա, և մեզ ետ նա զգալ զիւր գին.
Նոքա, որպէս մեք, ծնանին, մեռանին,
Ո՞ւր նոցա հոգի, ո՞ւր և մերն լիցի.
Նոքա կորնչին՝ ո՞վ դու հողածին.
Եւ ե՛ս լքացայց, զի՞նչ մասն ինձ լիցի։

130 Բայց ո՞վ խորհի զայս ի մահկանացուաց.
Ագահն ամբարէ զիւր անհամար գանձ,
ՈրպԷս թէ կեցցէ նա աստ յարաժամ։
Լողորդք մաքառին ընդ ալեաց անգամ.
Վասն է՞ր: Առ ի զաչս՝ կոյր փառամոլին
Պատրել սփռոցովք անդին՝ Տիրոսին:
Յասանի տկարն առաջի հզօրին.
Նա ունէր ի ձեռս զորոտ սոսկագին,
Գաղեալ զիւր ճակատ ի յամպս մթագին։
ճայթեալ որոտաց –երկիր վառեցաւ,
140 Բայց յաչս նորա կոյր՝ լոյսն նսեմացաւ.
Աստուածն երկրաւոր— ի փոշի դարձեւ:

Հի՞մ վարդն դեռափթիթ չքնաղ, պատուական,
Հիմ՝ գեղեցկութիւն՝ հրապուրիչ ական.
Բայց զի՞նչ նա արդեօք—ցնորք երազոյ —
Թառամի նորա չքնաղ գեղ գունոյ,
Վայրկեան մի այլ ևս—չի՛ք այն գեղեցիկ,
Հառաչեալ՝ խոյս տայ սիրահարն՝ լռիկ: —